Փոքրիկները Նոր տարին պետք է դիմավորեն քնած. դա է տոնի ողջ հմայքը

Դաստիարակություն

Երևի շատ ծնողներ են մտածում, թե ճիշտ է արդյոք, որ տան փոքրիկն արթուն մնա իրենց հետ և ամանորը դիմավորի, թե պետք է քնի և սպասի Ձմեռ պապիկի նվերին:

Հոգեբան Լիլիթ Ստեփանյանն ասում է, որ յուրաքանչյուր ծնող պետք է ինքը որոշի ինչպես վարվել, սակայն կան  մի քանի կարևոր հարցեր: «Եթե երեխան 1-ից մինչև 7 տարեկան է, հոգեբանորեն ճիշտ է, որ նա քնի` սպասելով Ձմեռ պապիկի ամանորյա նվերին, հավատա Նոր տարվա հրաշքներին և այն պատկերացումները, որ նախապես ստեղծվել են կախարդական և երազային այս տոնի հետ կապված, մնան հենց այդպիսին»:

Արևմուտքում, չինական, ճապոնական միջավայրերում այնքան առեղծվածային է կազմակերպվում  Նոր տարվա մուտքային խրախճանքը, որ նույնիսկ մեծերն են սկսում հավատալ Ամանորի հրաշքներին: Փոքրիկները ծնողների հետ մտնում են նոր տարի, այնքան մեծ է լինում ոգևորվածությունը և տոնի բովանդակությունը, որ ստեղծվում է հրաշքի աշխարհ, հյուր է գալիս իրական Ձմեռ պապիկը նվերներով, և տունը կամ բակը լցվում է երաժշտությամբ, բացականչություններով:

Իսկ մեզ մոտ` Հայաստանում, ինչպես բնորոշում է հոգեբանը, ամանորյա գիշերը հեռու է հեքիաթայինից, հետևաբար փոքրիկներիկների համար հեքիաթ պետք է ստեղծեն ծնողները:

«Անգամ մենք` մեծերս, պետք է հավատանք Ամանորի հրաշքներին, ուր մնաց, թե փոքրիկները կորցնեն դրա զգացողությունը, մեր  մոտ ամանորը առանց այն էլ հետաքրքրիր չէ, և տոնը մի տեսակ կորցրել է իր իմաստը»,-ավելացնում է հոգեբանը:

1-7 տարեկան փոքրիկները, ըստ նրա,  պետք է քնեն, ավելի մեծ տարիքի երեխաները կարող են  մնալ և Նոր տարին դիմավորել  ընտանիքի մնացած անդամների հետ: Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին` հատկապես մայրերին, երեխային ամեն կերպ պահել Ամանորի «հրաշքներով աշխարհում»`միաժամանակ խոստովանելով, որ  մեր ժամանակերում դա բավակակին դժվար է:

«Իմ 2 տարեկան աղջիկն ամեն օր հարցնում է` մամա, Ձմեռ պապիկ կա՞, ասում եմ` հա՛, բալես, նորից ա հարցնում` բա որտե՞ղ ա ապրում, ի՞նչ ա ուտում, ի՞նչ մեքենա է քշում: Եթե մի տեղ սխալվում եմ, օրինակ ասում` ջիփ, ասում է` սխալ ես ասում, ինձ խաբում ես, Ձմեռ պապիկը եղջերու ա քշում…Այսօրվա փոքրիկներին դժվար է մոլորեցնել»,-ծիծաղելով ասում է Լիլիթը:

Հոգեբանն ասում է, որ այսօր կան ծնողներ, ովքեր կարծում են, որ իրենց փոքրիկը պետք է հասուն մարդու նման բաժակ բարձրացնի ժամը 12-ին և մտնի նոր տարի: Դա սխալ է. կարծում է հոգեբանը, քանի որ այսկերպ տոնը կորցնում է իր ողջ հմայքը, «առանց այդ էլ հասուն տարիքում  էլ չեն սպասում ամանորյա հրաշքին»:

Գովազդ