Մազ քաշելը, հարվածելը, կծելը, ճմկթելը միջոցներ են, որոնցով երեխան դրսևորվում է և փորձում վերահսկել շրջապատող միջավայրը: Այս վարքագծի պատճառները տարբեր են. ամենահավանական բացատրությունը հետևյալն է՝ երեխան ուզում է ուշադրություն գրավել՝ արձագանք ստանալու համար:
Այդահո նահանգի Պոկատելոյի համալսարանի կլինիկական հոգեբան, պրոֆոսոր Մարկ Ռոբերտսը կարծում է, որ երեխան հիմնականում քաշում է մեկ ուրիշի մազերը, որպեսզի տհաճ երևույթը դադարեցնի: Օրինակ՝ երբ վերցնում են իր խաղալիքը, վրա է հասնում և քաշում վերցնողի մազերը: Այսկերպ նա դադարեցնում է իր համար տհաճ երևույթը:
Այս վարքագծի դրսևորման մեկ այլ պատճառ կարող է լինել երեխայի՝ իրերը տարբերակելու ճանաչողական հմտությունը: Հնարավոր է նաեւ՝ նա քաշում է մազերը, որպեսզի վերահսկի տվյալ իրավիճակը:
Վերջապես, եթե Ձեր փոքրիկը քաշում է իր սեփական մազերը, հնարավոր է՝ նա կամ հիասթափված է, կամ ձանձրացած, կամ ունի նյարդային խնդիր: Այդ պարագայում խորհրդակցեք բժշկի հետ:
Ի՞նչ անել, եթե երեխան քաշում է մազերը.
Ցույց տուր փոքրիկին, որ մազ քաշելու տարբերակը չի աշխատում: Ցույց տուր փոքրիկին, որ մազ քաշելով ոչնչի չի հասնի: Օրինակ՝ եթե երեխան քաշում է խաղընկերոջ մազերը՝ խաղալիքը խլելու համար, վերադարձրեք խաղալիքը ընկերոջը:
Կանխարգելիր վարքագիծը: «Մազ քաշոցի չենք խաղում, մազ քաշելը ցավեցնում է». այս նախադասությունները հաճախ կրկնեք, եթե փոքրիկը չի դադարեցնում մազ քաշելու սովորույթը: Որպես ծայրահեղ միջոց՝ կանգնեցրեք պատժի:
Զրուցիր փոքրիկի հետ: Երբ պատժի ժամը վերջացել է, խոսեք փոքրիկի հետ կատարվածի մասին: Խոսեք նաև այն դեպքում, երբ նրա խոսքն այնքան էլ զարգացած չէ: Այս մեթոդով դուք ցույց եք տալիս, որ խոսելով են լուծվում խնդիրները, ոչ թե մազ քաշելով: Միանգամից հրաշքներ մի՛ ակնկալեք: Փոքրիկները դժվարությամբ են սովորում: Պարզապես պետք է լինել հետևողական և չհիասթափվել: Երբ Ձեր երեխան արդեն խոսում է, սովորեցրեք նրան լուծել խնդիրները խոսելու միջոցով: Օրինակ, հարցրեք՝ «մազեր քաշելու փոխարեն ի՞նչ կանես, եթե հաջորդ անգամ քույրդ խլի քեզնից խաղալիքը»: Օգնի՛ր երեխային վարժվել «ոչ» ասել քրոջը և զգացմունքներն արտահայտել բառերով:
Մի՛ քաշիր նրա մազերը որպես պատասխան: Երբեք մի՛ քաշեք երեխայի մազերը, որպեսզի ցույց տաք, թե որքան է ցավում: Նա քաշում է մազերը, որովհետև ցանկանում է փոխել ինչ-որ բան: Օրինակ ՝ քույրիկին թույլ չի տալիս խաղալ իր խաղալիքներով: Եթե Դուք քաշեք մազերը, նա էլ Ձերը կքաշի և կիմանա, թե դա միակ միջոցն է՝ փոխելու ինչ-որ մեկի վարքագիծը: Խոսեք, որ նա էլ արտահայտի իր կարիքները և ոչ թե վնասի ուրիշներին, անկախ նրանից, թե որքան է հիասթափված:
Աղբյուրը՝ babycenter.com