Եթե երեխան կծում է

Դաստիարակություն

Երբեմն երեխաները կծում են հարազատներին, անգամ իրենց խաղընկերներն կամ քույր ու եղբայրներին:  Կծելու պատճառները կարող են տարբեր լինել: Միանշանակ պատասխան չկա հարցին, թե ինչու են երեխաները կծում:

Որոշ երեխաներ այդպիսով փորձարկումներ են անում: Մինչև մեկ տարեկան երեխայի համար կծելը շրջակա աշխարհը ճանաչելու միջոց է: Երեխան կարող է կծել մեծահասակ մարդու կամ այլ երեխայի ձեռքը, ինչպես կծում է իր ռետինե խաղալիքը:

Որոշ երեխաներ կծում են, երբ այլ եղանակով չեն կարողանում հասնել իրենց ուզածին, կամ այլ կերպ  չեն կարող արտահայտել իրենց ցանկությունները:

Երեխաները կծում են նաև երբ վտանգ են զգում: Կծելը այս դեպքում ինքնապաշտպանության միջոց է: Նման վարք հիմնականում դրսևորբվում է հասակակիցների հետ շփումներում:

Երեխաներ էլ կան, որոնք կծում են իրենց ուժը ցույց տալու համար: Որպես կանոն սրանք մյուսների նկատմամբ իշխանության ձգտող երեխաներ են:

Կծելու պատճառ կարող են  լինել նաև նյարդային խնդիրները:

Այս շարքը անվերջ կարելի է շարունակել: Երեխային կարելի է օգնել այն ժամանակ, երբ ծնողները հետևողականության միջոցով հասկացել են, թե ինչով է պայմանավորված երեխայի նման վարքը:

Երեխան կարող է դիմացինին ցավ պատճառել, քանի որ դեռևս չի գիտակցում, որ կծելով կամ հարվածելով ցավ է պատճառում, այնպես ինչպես եթե իրեն կծեին ու հարվածեին: Ոմանք ի պատասխան, իրենք էլ են կծում երեխային, որպեսզի նա հասկանա, որ կծելով ցավ է պատճառում: Սակայն սա ոչ միշտ է գործուն տարբերակ: Ընդհակառակը, նման վարքով մեծահասակն էլ ագրեսիվություն է ցուցաբերում, և երեխան պարզապես չի հասկանա, թե ինչու իրեն էլ չի կարելի նման կերպ վարվել:

Փորձեք կծելը համբույրի վերածել. երբ նկատում եք, որ փոքրիկն ուզում է կծել, նրանից առաջ անցեք ու համբուրեք նրան, հետո առաջարկեք, որ նա էլ ձեզ համբուրի:

Սովորաբար երեխայի վարքագիծը ընտանեկան միջավայրի հայելային անդրադարձն է: Ուստի այնպիսի վարքագիծ դրսևորեք, ինչպիսին որ կուզենայիք տեսնել երեխայի մոտ:

Միշտ ուշադիր եղեք երեխայի նկատմամբ: Քանի որ երբեմն ծնողները երեխային ուշադրության են արժանացնում միայն վատ վարք կամ ագրեսիվություն ցուցաբերելու ժամանակ: Այս դեպքում երեխան ագրեսիվությունը ընկալում է որպես ուշադրության արժանանալու միջոց. ծնողների բարկությունը անտարբերությունից նախընտրելի է:

Խնդիրը միանգամից լուծել հնարավոր չէ, և ծնողները պետք է համբերատար լինեն: Կարևոր պահանջ է, որ և ծնողները և հարազատները միշտ նույն կերպ արձագանքեն երեխայի ագրեսիվ վարքին, ոչ թե միջավայրից կախված մի անգամ զիջեն, հաջորդ անգամ պատժեն:

Աշխատեք երեխային շատ ուշադրության արժանացնել, գովեք նրա լավ պահվածքը և ճիշտ վարքը, հոգատար եղեք:

Կարելի է նաև խաղալիքներով իրավիճակներ խաղարկել, որոնցում ձեր երեխան ագրեսիվություն է դրսևորում:  Հորինված պատմությունում հերոսների գտած այլընտրանքային լուծումը կսովորեցնի երեխային, որ նմանատիպ հարցերը կարելի է լուծել ուժի չդիմելով:

Նյութն ըստ Portal-slovo.ru կայքի

Գովազդ