Ինչպե՞ս են ճապոնացիները դաստիարակում երեխաներին և ո՞րն է նրանց հաջողության գրավականը

Դաստիարակություն

Ամբողջ աշխարհում ճապոնացիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ, հաստատակամությամբ, կարգապահությամբ և լավ վերաբերմունքով՝ դեպի բնությունը: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել մի առանձնահատկության, որն անհրաժեշտ է ցանկացած երկրում բնակվող ծնողներին: 

Ճապոնական մոտեցումը երեխայի դաստիարակությանը 

Մարդիկ, ովքեր գալիս են Ծագող արևի երկիր, զարմանում են` տեսնելով տարբեր սերնդակիցների վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Երեխաները լսող են և խելոք, մեծերը` հավասարակշռված, տատիկներն ու պապիկները` սիրելի, առանց ձևականության: Պատճառը երեխաների դաստիարակության ավանդույթն է, որն արմատացած է բոլորի մեջ: 

Դարեր առաջ ճապոնացի մայրերը համատեղում էին աշխատանքն ու երեխայի դաստիարակությունը: Չկային մանկապարտեզներ կամ տանը նստած տատիկներ, ովքեր պահեին երեխաներին, մինչև մայրիկի աշխատանքը վերջանար: Հետևաբար  փոքրիկը լինում էր այնտեղ, որտեղ մայրն էր: Եթե անգամ  կինը գնում էր դաշտ, երեխային շորով կապում էր իր վրա: Անընդհատ շփվում էր երեխայի հետ և պատմում` ինչ է անում ինքն ու ինչի համար: Ուստի, զարմանալի չէ, որ երեխան սկսում էր ավելի շուտ խոսել, քան քայլել:

 

Ի՞նչ է տալիս այդպիսի մոտեցումը

 

Փոքրիկն իրեն ներգրավված է զգում կյանքի բոլոր գործընթացներում  (աշխատանք, հանգիստ, զբոսանք): Այդպես ավելի հեշտ է տեղի ունենում զարգացումը: 

Զարմանալի չէ, որ այժմ ճապոնուհիները նախընտրում են երեխաներին դաստիարակել՝ ըստ այդ ավանդույթի: Որտեղ էլ լինի մայրը, ինչով էլ զբաղվի, փոքրիկը միշտ իր հետ է` գրկին, մեջքին կամ ձեռքից բռնած:

Որպես կանոն՝ ճապոնացի մայրերը տանն են մնում, մինչև երեխայի 3 տարեկան դառնալը: Թեև երկրում կան մանկապարտեզներ, բայց երեխային մանկապարտեզ տալը համարվում է ամոթալի: 

Ե՛վ տանը, և՛  մանկապարտեզում երեխային սովորեցնում են լինել դաստիարակված և ուշադիր ոչ միայն իրենց, այլև ուրիշների, կենդանիների և նույնիսկ անշունչ առարկաների նկատմամբ: Օրինակ, եթե երեխան խաղալիք մեքենան հարվածում է գետնին և կոտրում, մայրիկը նրա ձեռքից չի վերցնում այն, բայց անպայման բացատրում է, որ այդպես ցավ է պատճառում մեքենային: Սխալ է մտածել, որ երեխայի դաստիարակությունը միայն կնոջ ուսերին է դրված, քանի որ երեխայի հետ մեծ ցանկությամբ զբաղվում են նաև ճապոնացի հայրիկները: 

Ինչպես արդեն ասվեց, Ճապոնիայում երեխաները ստանում են ծնողական մեծ ուշադրություն՝ գրկախառնվել, միասին զրուցել ու զբոսնել և այլն:

Այսպիսով, մայրիկները և հայրիկները երբեք`

 

  • չեն բարձրացնում իրենց ձայնը,
  • չեն կարդում դասախոսություն,
  • չեն կիրառում մարմնական պատիժ:

 

Ճապոնացիները սովորեցնում են երեխաներին`

 

  • լինել նուրբ
  • լինել ուշադիր ուրիշի նկատմամբ
  • ոչ ոքի չխանգարել իրենց վարքագծով: 

 

Ի՞նչ են անում Ճապոնացիները, երբ երեխաները վատ են պահում իրենց

 

Բնական է, որ ծնողներին հետաքրքրում է` ինչպե՞ս դադարեցնել երեխայի չարաճճիությունը: Ճապոնիացիները չեն գոռում և չեն պատժում: Այսպիսով, նրանք ցույց են տալիս, թե երեխան ինչպես ճիշտ պահի իրեն: Պատասխանը շատ պարզ է. նրանք իրենց դժգոհությունը ցույց են տալիս ինտոնացիայով և հայացքով: Ճապոնացի երեխաները հասկանում են` երբ են ծնողները նեղացած իրենց պահվածքից և ընդունելով իրենց սխալն ու մեղավորությունը՝ փորձում են ուղղվել: 

Ինչպես տեսնում եք, Ճապոնիայում երեխաները սիրված  ու  գնահատված են իրենց ծնողների կողմից, սկսած ծնված օրվանից` հասարակության մեջ են սովորում կյանքի սկզբունքները: 

Իհարկե, կրթական այս համակարգն անսովոր է այլ երկրների բնակիչների համար: Բայց հարյուրավոր տարիների փորձը ցույց է տվել, որ այն աներևակայելի  արդյունավետ է և այդպես դաստիարակվում են օրինապահ, կրթված ու քաղաքավարի  վերաբերմունք ունեցող քաղաքացիների:

 

 

Աղբյուր՝  lemurov.net

Գովազդ