Ինչո՞ւ է երեխան վատ վարք դրսևորում մոր մոտ, իսկ ուրիշների մոտ իրեն լավ պահում. մաս 3

Դաստիարակություն

Հարմարեցում մեծահասակների վարքին

Մինչև 6 տարեկան երեխան նման է քամելոնի, որը կրկնօրինակում է մեծահասակներին։ Երեխաները հաճախ կրկնում են արտահայտություններ, որոնք լսում են ծնողներց, կրկնօրինակում են նրանց կեցվածքն ու սեղանի շուրջ գդալ բռնելու ձևը։

Հաճախ այս մոդելը տանը կարող է արտակարգ իրավիճակ ստեղծել։ Ընդօրինակելով հոր՝ համակարգչի հետ աշխատանքը, երեխան կարող է պատահաբար քաշել էներգատար լարը, ինչը կհանգեցնի տվյալների կորստի։ Կրկնօրինակելով մոր՝ տնային տնտեսուհու աշխատանքը, երեխաները շաղ են տալիս ալյուրն ամբողջ խոհանոցով մեկ։ 

Այս ամենը զարգացման բնականոն մեխանիզմ է, ուսուցում և ինքնազարգացում։ Նման խաղերի դրսևորումները մեծահասակների համար կարող են զվարճալի թվալ, այն ինչ տանը մեծանում է իսկական տան տեր կամ՝ տիրուհի։ 

Ծնողը երեխայի հուզական խմորման մակարդակը դժվարությամբ է նկատում։ Երբ երեխան իրեն վատ է դրսևորում մոր գալու ժամանակ, իսկ մինչ այդ այլ մեծահասակների հետ՝ լավ, դա ինքնաբերաբար փոփոխականության հստակ պատկեր է։  Օրինակ՝ երեխան ամբողջ օրն ացկացրել է տատիկի հետ՝ առանց որևէ խնդրի։ Այդ ընթացքում երեխան հարմարվել է տատիկի արձագանքին, պահանջներին, արագությանը, այն բանին, թե ինչից է տատիկը գոհ և դժգոհ։

Դա տեղի է ունենում ոչ գիտակցական, այլ զգայական մակարդակում։ Նա դա անում է առանց մտածելու՝ ինչպես դեպի արևն է թեքվում բույսը, ինչպես տիրոջը բուժելու են գնում կատուն կամ շունը։ Երբ գալիս է մայրը, հետևում են այլ պահանջներ՝ հուզական սպասումներ, տարբեր բառերի արձագանք և վարքագծի ձևեր։ Երեխան սովորում է տատիկի արժեհամակարգին։ Մայրիկին ընկալելու համար նա ժամանակ չի ունեցել։ Արդյունքում, որոշակի ժամանակահատվածում երեխան հայտնվում է երկու արժեհամակարգի արանքում։ Եվ քանի որ նա չի հասցնում անցնել այլ ռեժիմի, դառնում է շփոթված: Սադրիչ վարքը  իր բնական ռեակցիան է, որն օգնում է տատիկի հետ երկար ժամանակ անցկացնելուց հետո հարմարվել մորը։ Հետեւաբար՝ առաջանում են վարքի ժամանակավոր խափանումներ, հիսթերիաներ և կամակորություններ:

Ինչպե՞ս շտկել երեխայի վարքը

Գլխավորը, որ պահանջվում է ծնողներից,  երեխայից չնեղանալն  ու իրենց ներկայությամբ նրավատ վարքի համար ինքն իրեն չմեղադրելն է։ Մայրն ու հայրը պետք հասկանան, որ երեխայի նման վարքը ոչ թե ուղղված է նրանց դեմ, այլ կապված է բնականոն զարգացման հետ։ Նորմալ է այն, որ երեխան իրեն առավել շատ հուզականություն է թուլյ տալիս ծնողների ներկայությամբ։ Մորը հարկավոր ընդունել այն, որ իր ներկայությամբ երեխան որոշ ժամանակ պետք է վատ դրսևորի իրեն։ Նման պարագաներում՝ ավելի լավ համակերպվելու համար, ծնողներին խորհուրդ է տրվում դիմել հոգեբանների խորհրդին։ 

Սպասողական մարտավարություն

Երբ երեխայի տրամադրությունն ու վարքը կտրուկ փոխվում են, կինը սկսում է մտածել, որ նա վատ մայր է։ Հաճախ կրակի վրա յուղ են լցնում տատիկները, անելով խիստ դիտողություններ․ «Մենք նրա հետ այնքան լավ ենք, ի՞նչ դու արեցիր, որ նա կտրուկ փոխվեց», « Իսկ նա իմ հետ կամակորություն չէր անում»:

Բարեկամները հաճախ մրցակցում են երեխայի կողմից սիրված լինելու համար, այդ իսկ պատճառով հարկավոր է բաց թողնել հուզականության ալիքը։ Հարկավոր է մի քանի քայլ հետ գնալ և մի քիչ սպասել, որպեսզի երեխան կարողանա վերականգնվել։ Սովորաբար երեխան ինքնուրույն է դուրս գալիս նման իրավիճակից։ Եթե դա նրա մոտ չի հաջողվում, կարելի է օգնել նրան՝ մեղմ արտահայտելով․ «Դու այնպես բռնկվեցիր, որ ես տեսնում եմ, թե որքան ես կարոտել ինձ»։ Պարզապես սպասեք, հուզական ալիքը կանցնի և երեխան մոր հետ կդառնա սիրալիր ինչպես առաջ։

                         Նյութի աղբյուրը՝  women-rules.ru

 

Գովազդ