Սովորեցրեք երեխային հետևել հիգիենայի կանոններին

Դաստիարակություն

Երեխաները վաղ տարիքում շրջակա աշխարհից ստացած ինֆորմացիան կլանում են սպունգի նման:

Այնպես որ, երեխայի դաստիարակությունը սկսում է ոչ թե մեծ տարիքում, այլ հենց կյանքի առաջին ամիսներից: Պարզվել է, որ  եթե երեխան մինչև 7 տարեկանը չի յուրացրել քաղաքավարության տարրական կանոններն ու չի կարողանում հետևել իր հիգիենային, ապա 7 տարեկանից հետո արդեն շատ դժվար է նրան սովորեցնել այդ ամենը:

Երեխայի կենսակերպի ու սովորությունների մեջ պետք է իր ուրույն տեղն ունենա հիգիենայի կանոններին հետևելը: Սկզբում սա, իհարկե, ծնողների գործն է: Եթե ժպտադեմ մայրիկն ամեն առավոտ և երեկո երեխային լողացնում է հաճելի ջերմաստիճանի ջրով, անուշահոտ օճառներով, ապա երեխայի մոտ ջրի նկատմամբ տհաճ զգացողություններ չեն առաջանա:

Արդեն մեկ տարեկանից մայրիկն ու հայրիկը պետք է սովորեցնեն փոքրիկին ինքնուրույն բռնել գդալն ու ուտել ափսեից: Երկու տարեկանից երեխան պետք է կարողանա ինքնուրույն լվացվել, բերանը մաքրել անձեռոցիկով, ատամները լվանալ, քիթիկը մաքրել:

Հիշեք՝ երեխայի դաստիարակման հարցում ամենաարդյունավետ միջոցը սեփական օրինակն է:  

Երեխայի հիգիենայի հարցում ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն միաձայն: Եթե մայրիկն ամեն օր երեխային հորդորում է քնելուց առաջ անպայման լողանալ, իսկ տատիկի մոտ լինելու ընթացքում դա պարտադիր պայման չէ, ապա երեխայի համար լողանալը չի դառնա ամենօրյա գործընթաց:

Եթե երեխային սովորեցնեք մշտապես հետևել հիգիենային, ապա հետագայում ստիպված չեք լինի նրան ստիպել մաքրել իր սենյակը, հավաքել խաղալիքները, լվանալ հագուստը և այլն:  

Մաքրության նկատմամբ ուշադրությունը երեխային կօգնի սիրել ու գնահատել նաև գեղեցիկը:

Եվ վերջում չմոռանանք նաև, որ մաքրությունն առողջություն է: Սովորեցրեք երեխային հետևել սեփական հիգիենային, և դա արեք Ձեր օրինակով:

 

Աղբյուրը՝ Vospitaj.com

Գովազդ