Երեխաների մոտ արդարության զգացումը ի հայտ է գալիս մեկ տարեկանից

Դաստիարակություն

Հոգեբանները հայտնաբերել են. որ երեխաների արդարության ու ալտրուիզմի զգացումը ի հայտ է գալիս կյանքի առաջին տարուց սկսած:

15 ամսական երեխաներն արդեն ընկալում են խաղալիքների արդար ու անարդար բաժանումը:  Հոգեբանների դիտարկումները ցույց են տալիս, որ արդարամտության չափանիշներն ավելի վաղ են ձևավորվում, քան միչև հիմա ընդունված էր համարել: Նախկինում համարվում էր, որ երեխան 2 տարեկանում է սկսում ցանկանալ օգնել ուրիշներին, 6-7 տարեկանից էլ  արդարամտություն է սկսում ցուցաբերել: Հետազոտվել է մինչև 1,5 տարեկան 47 երեխաների վարքը:

Նրանց  տեսանյութեր  են ցուցադրել, որտեղ մեծահասակը 2 երեխաների  քաղցրավենիք ու կաթ է տալիս: Երեխաները զարմանք ու վրդովմունք են արտահայտել, երբ տեսել են, որ անարդար են  բաժանում  կաթն ու կոնֆետները: Երկրորդ փուլում մի երեխային խնդրել են իր  խաղալիքը մյուսին տալ, երեխաները որպես կանոն հաճույքով կատարել են առաջադրանքն այն դեպքում, երբ այդ մյուսի ձեռքին խաղալիք չի եղել , հակառակ դեպքում նրանք հրաժարվել են կատարել առաջադրանքը:  հոգեբաններն արձանագրել են, որ երեխաների 90 տոկոսը առաջնորդվել է արդարության զգացումով:հոգեբանները հայտնաբերել են. որ երեխաների Արդարության ու ալտրուիզմի զգացումը ի հայտ է գալիս կյանքի առաջին տարուց սկսած: 15 ամսական երեխաներն արդեն ընկալում են խաղալիքների արդար ու անարդար բաժանումը:  Հոգեբանների դիտարկումները ցույց են տալիս, որ արդարամտության չափանիշներն ավելի վաղ են ձևավորվում, քան միչև հիմա ընդունված էր համարել: Նախկինում համարվում էր, որ երեխան 2 տարեկանում է սկսում ցանկանալ օգնել ուրիշներին, 6-7 տարեկանից էլ  արդարամտություն է սկսում ցուցաբերել:

Գովազդ