Ինչպե՞ս երեխային դաստիարակել առանց պատիժների

Դաստիարակություն

Ըստ հոգեբանների` պատիժը երեխայի` իր արարքների համար պատասխանատու լինելու վրա որևէ կերպ չի ազդում: Երբ երեխային պատժում եք, նա դառնում է կամ չափազանց զիջող կամ չափազանց համառ, երբեմն էլ պարզապես քինախնդիր:

Նա կենտրոնանում է իրեն պատժողների հետ հաշիվներ մաքրելու վրա և իր վարքի հետագա հետևանքների մասին չի մտածում, ոչ էլ դաս է քաղում պատժից:

Հոգեբան, երեխաների և ծնողների  միջազգային ցանցի ղեկավար (INCAF)  Քեթրին Քվոլսը խորհուրդ է տալիս այն դեպքերում, երբ երեխայի վարքը ձեզ բարկացնում է, ոչինչ չասել ու չանել, պարզապես զգացնել տվեք երեխային, որ նրան սիրում եք:

Կարևոր է հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ եք գովում երեխային և քանի անգամ բարկանում նրա վրա: Եթե ավելի շատ բարկանում եք, քան գովում, ապա շտապ հարկավոր է փոխել դաստիարակության մեթոդները:

Հարկավոր է վերլուծել առավել հաճախ հանդիպող կոնֆլիկտային իրավիճակները,  դրանց համար մշակել զարգացման մի քանի սցենարներ և դրանց համապատասխան կառուցողական որոշումներ:

Ինչպես բացատրել առանց պատժելու

  • Խստիվ պահանջեք, որ երեխան դադարեցնի գործողությունը, որը ձեր դուրը չի գալիս: Հստակ ասացեք,որ ձեր ընտանիքում այդպես վարվել չի կարելի:
  • Պետք չէ հարցնել «Ինչու այդպես վարվեցիր», դա անիմաստ է: Ավելի լավ է, օրինակ` պահանջել, որ երեխան հատակը մաքրի, եթե հատուկ ինչ-որ բան է թափել: Կարևոր է, որ իր թափածը և վատ պահվածքի հետևանքները երեխան ինքը վերացնի:
  • Երեխային պետք է հանգիստ բացատրել, թե ինչի համար եք նրան պատժում` առանց գոռալու և վախեցնելու:
  • Բացատրեք, որ զգում եք, թե երբ նա չի լսում ձեզ: Ասացեք, որ դուք տխրում եք դրանից:
  • Պետք չէ ապագայում սպասվելիք պատժից խոսել:
  • Որպես պատիժ երեխային կարող եք որոշ ժամանակով զրկեք քաղցրավենիքից, խաղերից, հեռուստացույցից, համակարգչից, հյուր գնալուց, ժամանցի այլ միջոցներից, կամ մերժել երեխայի` նվեր գնելու խնդրանքը:
  • Կարող եք նաև երեխային խնդրել, որ նա որոշ ժամանակ սենյակում մենակ նստի և մտածի իր վարքի մասին, սակայն երեխային մենակ թողնել կարելի է երեխայի տարիքին համապատասխան րոպեներ, օրինակ` երեք  տարեկանին երեք րոպե: Ուշադրություն դարձրեք, որ սենյակում մենակ նստել խնդրելը  նույնը չէ, ինչ երեխային լոգարանում փակելը:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ