Իսկ դո°ւ

Մեծն ասում է. «Ես սիրում եմ շոկոլադ, իսկ դո°ւ», երեխան արձագանքում է:Դրանից հետո մեծը տալիս է հաջորդ հարցը: Եթե երեխան լավ խոսում է ու պատասխանում հարցերին, կարելի է նրան խնդրել ոչ միայն պատասխանել, այլև ինքն էլ իր հարցերը տա:

Որո՞նք են զարգացնող խաղերը և ի՞նչ գիտենք մենք դրանց մասին. այս և այլ հարցերի պատասխանները կտա  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

 

Ինչ խոսք, երեխաները սիրում են խաղալիքներ և խաղեր: Իսկ երեխայի զարգացման գործում նրանց դերը բավականին մեծ է: Այժմ գոյություն ունեն բազմաթիվ սխալ, թյուր ըմբռնումներ զարգացնող խաղերի և առհասարակ երեխայի զարգացման մասին: Այդ թյուր պատկերացումները լիովին կարող են ճիշտ համարվել շատ գրքերում, բիզնեսով զբաղվող տարբեր զարգացման կենտրոններում, մանկապարտեզներում և քոլեջներում: Այդ պատճառով ծնողների մեծ մասը հեշտությամբ ընդունում է դրանք՝ որպես անհերքելի ճշմարտություններ:

Շատ-շատ

Նախ մեծահասակը երեխային սովորեցնում է, որ կենդանիների խմբերն ունեն իրենց անունները՝ կովերի խումբը կոչվում է նախիր, ոչխարներինը`հոտ, գայլերինը`ոհմակ, ձկներինը`վտառ, մեղուներինը`պարս, թռչուններինը`երամ ու այսպես շարունակ:  Այնուհետև մեծահասակը հարցնում է՝ ինչպես են կոչվում շատ-շատ կովերը (այսինքն՝ կովերի խումբը), երեխան պատասխանում է`նախիր: Եթե երեխան չի իմանում, պատասխանը տալիս է մեծը: Կենդանիներից բացի, կարող եք նաև առարկաների անուններ նշել: Օրինակ` շատ ծաղիկներ` ծաղկեփունջ,  շատ տներ` քաղաք և այլն:

Նյութի նախորդ մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Փոքրիկը կորել է

Մեծահասակն ասում է. «Գառնուկը կորել է, ինչպե՞ս է մայրիկը կանչում նրան»: Փոքրիկը պետք է պատասխանի «Բեե»: Եթե փոքրիկը ճիշտ է պատասխանում, մեծահասակն ուրախանում է. «Գառնուկը գտնվեց: Վազեց հասավ մայր գառանը»: Հետո կորչում է հաջորդ ձագուկը:

«Տուկ-տուկ»

Մեծահասակը. «Մենք գնում ենք, զբոսնում ենք և տեսնում տնակ՝ բույն (փեթակ, փոս, որջ և այլն): Տուկ-տուկ, ո՞վ է տանն ապրում»: Երեխան պատասխանում է: Եթե նա չի իմանում, պատասխանը տալիս է մեծահասակը:

Այլ հոդվածներ …

Գովազդ