Հեքիաթների դերը երեխաների զարգացման գործում բազմազան է. սկսած երևակայթյունը զարգացնելուց մինչև ճիշտ խոսքի ձևավորում:

 

Հեքիաթը երեխաներին մատչելի լեզվով նրանց կյանք է սովորեցնում, պատմում չարի ու բարու մասին: Երեխաներն ավելի հեշտ են ընկալում հեքիաթը, քան թե մեծահասակների դաստիարակչական քարոզները:Ուսումնասիրությունները ցույց են տվել. երեխաները, որոնց  փոքր հասակից սկսած հեքիաթներ են պատմել, ավելի շուտ են սովորում իրենց մտքերը ճիշտ արտահայտել:

Քնից 1,5-2 ժամ առաջ ցանկալի է, որ երեխան այլևս ակտիվ և աղմկոտ խաղերով չզբաղվի: Երեխան պետք է հանգստանա, թուլանա, տրամադրվի, որ շուտով քնի ժամն է: Սրան նպաստում է նաև տաք լոգանքը, որին հաջորդում է հեքիաթասացության ժամը: Հեքիաթասացությունը հատուկ արվեստ է, որին լավ են տիրապետում հատկապես տատիկները: Երբ դրսում արդեն մութ է, և փոքրիկն էլ արդեն հագել է գիշերային զգեստը, արդեն հեքիաթի ժամն է:

Ցանկալի է, որ մայրիկը հեքիաթն անգիր իմանա, ոչ թե գրքից կարդա: Կարելի է պարզապես անգիր անել մի հեքիաթ և դա վերածել ամենօրյա, քնից առաջ պատմվող հեքիաթի: Պարզապես այդ հեքիաթը երեխային չպետք է պատմել օրվա այլ ժամերին, այլ միայն քնից առաջ: Այս պարագայում հեքիաթի առաջին բառերն իսկ երեխայի համար ազդանշան կլինեն, որ արդեն քնելու ժամանակն է:

 

Բացի այդ, եթե ազատ են մայրիկի ձեռքերը, նա հնարավորություն կունենա մի փոքր գրկել երեխային, կամ ձեռքով օրորել: Իսկ գիրքը, հատկապես նկարազարդը, կարող է շեղել երեխային` նա անընդհատ կձգվի, որ նկարները նայի, կամ ինքը թերթի էջերը` թուլանալու և ննջելու փոխարեն: Գրքերն ավելի շուտ ցերեկային

Գովազդ