Մինչև 2 տարեկան երեխայի խոսքային զարգացումը

Զարգացում

Արդեն մեկ տարեկան երեխան քայլելուց կարողանում է պահպանել հավասարակշռությունը և ավելի շարժուն է դառնում:

Զարգանում է և մանր մոտորիկան` փոքրիկը հստակ բռնում է իրերը, ուտում է գդալով, թերթում է գրքի էջերը, խորանարդիկներից աշտարակ է կառուցում:  Երբ լրանում է փոքրիկի երկու տարին, նա արդեն կարողանում է ինքնուրույն վեր ու վար անել աստիճաններով,  մագլցել մեծ աթոռի վրա, ձեռքով և ոտքով հարվածել գնդակին:

Այս շրջանում երեխայի մոտ մեծահասակների խոսքը կրկնօրինակելու ունակությունն է զարգանում, ինտենսիվ զարգանում է  նաև խոսքի ընկալումը, ակտիվ խոսքը:  Տարին լրանալուն հաջորդող ամիսներին ավելի ու ավելի հաճախ ինքնուրույն օգտագործում է իմաստավորված բառեր: Հիմնականում դա կապված է իրեն ուրախացնող կամ զարմացնող իրավիճակների հետ, օրինակ, մայրիկի գալը կամ սիրելի խաղալիքը ցուցադրելը:  Սակայն մինչև 1,6  տարեկան հասակը, երեխայի արտասանած բառերը միշտ չէ, որ արտահայտում են տվյալ առարկայի իրական անվանումը:  Հաճախ միմյանց հետ կապ չունեցող իրերը երեխան կարող է նույն բառով կոչել:  Փոքրիկն օգտագործում է բառերի հեշտացված, կրճատված տարբերակը կամ ձայնային կրկնօրինակումով կոչում առարկան: Ընկալումը առաջ է անցնում  խոսքից: Երեխան կարող է մեծահասակի խնդրանքով գտնել իրեն ծանոթ խաղալիքը,  իսկ արդեն 1,3 տարեկան հասակում կարող է կատարել պարզագույն առաջադրանքներ:

Մինչև 1,6 տարեկան հասակը երեխաների մոտ բառակապակցություններով խոսքը բացակայում է: Համապատասխան իրավիճակում  տվյալ ֆունկցիան կատարում է մեկ բառանի նախադասությունը կամ ձայնային կրկնօրինակումը: Այս ամենը երեխայի մոտ ի հայտ է գալիս 1,2 -1,6 տարեկան հասակում:

1,6 տարեկանից սկսած երեխան սովորաբար սկսում է կիրառել երկու բառանի նախադասություններ (օրինակ, մամա  տուր, տատա արի և այլն): Իսկ արդեն 1 տարեկան 10 ամսական հասակում երեխան օգտագործում է 2-3 բառանի նախադասություններ, սակայն դրանցում բառերը դեռևս քերականորեն կապակցված չեն:

Մեկուկես տարեկան հասակում երեխայի բառապաշարը 50-70 բառ է կազմում, հիմնական մասը գոյականներ են` խաղալիքների, շրջապատող առարկաների  անվանումներ, անուններ, ածականներ, ավելի հազվադեպ բայեր և  անձնական դերանուններ:

Արդեն երկու տարեկան հասակում երեխայի բառապաշարը հարստանում է` 100-300 բառ:

Ավելի վաղ հասակի մասին կարդացեք այստեղ

 

Նյութն ըստ ourkids.ru կայքի

Գովազդ