Երեխայի լսողական ընկալման զարգացման ցուցիչները

Զարգացում

1,5-3 -ամսական-երբ մանկիկը լսում է հարազատների ձայնը, առույգանում է

4-5 ամսական- ի պատասխան իր հետ շփման նա սկսում է գղգղալ

 

1,5-3 -ամսական-երբ մանկիկը լսում է հարազատների ձայնը, առույգանում է

4-5 ամսական- ի պատասխան իր հետ շփման նա սկսում է գղգղալ

 

6 ամսականից մինչև 1 տարեկան- գլուխը շրջում է դեպի ձայնի աղբյուրը: Մինչև մեկ մետր հեռավորության վրա արձագանքում է ժամացույցի թկթկոցներին:  Արձագանքում է հարևան սենյակից հնչող կանչին:

 

1,5 տարեկան- կրկնօրինակում է կենդանիների ձայնը, արձագանքում է, երբ իրեն են կանչում, արդեն ունի որոշակի բառապաշար, որոնք մեկ բառանի նախադասություններում է կիրառում:

2 տարեկան- Փոքրիկի բառապաշարը հարստանում է, արդեն շուրջ 150 բառ գիտի: Լսում է, երբ իրեն են դիմում մինչև 5 մետր հեռավորությունից: Չտեսնելով ձայնի աղբյուրը կարողանում է որոշել, թե ինչն է այն արձակում:

3 տարեկան- Սկսում է արդեն բարդ նախադադասություններով խոսել: Կարող է տարբերակել նման մեղեդիները:

 

Կարդացեք նաև`Մինչև 3 տարեկան երեխաների լսողական ընկալման զարգացումը

Նյութն ըստ vse-pro-dety.ru կայքի

Գովազդ