Ինչ պետք է կարողանա փոքրիկը 1 տարեկանում /մաս 1/

Զարգացում

Ծնողների համար ժամանակը շատ արագ է ընթանում: Թվում է,  թե դեռ  երեկ է փոքրիկը ծնվել, բայց նա արդեն  1 տարեկան է: 1 տարեկանը շատ կարևոր տարիք է, շրջադարձային փուլ  փոքրիկի համար: Նա մեծանում է Ձեր աչքի առաջ, երբեմն թվում է արդեն հասուն և խելացի: Իսկ թե ինչ  պետք է փոքրիկը կարողանա անել  1 տարեկանում, կպարզենք միասին:

Ծնողների համար ժամանակը շատ արագ է ընթանում: Թվում է,  թե դեռ  երեկ է փոքրիկը ծնվել, բայց նա արդեն  1 տարեկան է: 1 տարեկանը շատ կարևոր տարիք է, շրջադարձային փուլ  փոքրիկի համար: Նա մեծանում է Ձեր աչքի առաջ, երբեմն թվում է արդեն հասուն և խելացի: Իսկ թե ինչ  պետք է փոքրիկը կարողանա անել  1 տարեկանում, կպարզենք միասին:

Սովորաբար կյանքի առաջին տարվա վերջին ամիսներին  փոքրիկը դառնում է երեք անգամ ավելի ծանր: Ամենայն հավանականությամբ նրա քաշն  արդեն 10 կգ. է: 1 տարեկանից հետո հարկավոր է նրան կշռել ամիսը մեկ անգամ: Շատ հավանական է, որ հոգատար ծնողները տվյալները  լրացնում են իրենց գրքույկում: Ամեն ամիս նրա քաշը պետք է ավելանա 250 գրամ:

Մեկ տարեկանում երեխան արդեն կարող է ծնողներին ուրախացնել իր առաջին քայլերով:  Լինում է նաև, որ 1 տարեկանում նրանք արդեն քայում են, որոշները` անգամ վազում: Սկզբում, բանկանաբար, Դուք բռնում եք նրա թաթիկը, հետո նա արդեն սկսում է քայլերը շարունակել ինքնուրույն: Սկզբում նա վախենում է, այդ իսկ պատճառով հաճախ վայր է ընկնում, բայց ամեն պարագայում նա փորձում է  ինքնուրույն քայլել և նմանվել իր ծնողներին:

Եթե փոքրիկը որոշել է ակտիվորեն քայլել, ապա ոչինչ նրան չպետք է խանգարի: Ավելին, քայլելու փորձերի ժամանակ փոքրիկը չպետք է ստանա վնասվածքներ: Այլապես նա կսկսի վախենալ և կհրաժարվի ոտքի կանգնել` կարծելով, որ ինչքան մոտ գտնվի հատակին, այնքան ապահով կլինի: Այն տարածքում, որտեղ նա քայլիում է,  չպետք է հատակին լինեն խաղալիքներ կամ այլ իրեր: Հատակից ժամանակավորապես հեռացրեք գորգը, քանի որ եզրերը սայթաքելու պատճառ կարող են դառնալ:

Շատ ծնողներ կարծում են, որ հենց փոքրիկը սկսում է  քայլելու փորձեր անել, ապա նա դա պետք է անի հաճախ և երկար: Իրականում, դա սխալ է: Պետք չէ մոռանալ, որ 1 տարեկան փոքրիկի ոտքերը շատ թույլ են և քայելու չափից շատ փորձերը կարող են հանգեցնել  ոտքերի ծռության:

Մի մտածեք, որ Ձեր փոքրիկը հետ է ընկնում իր հասակակիցներից, եթե նա դեռևս սահուն չի քայլում: Պարզապես սպասեք և մի հուսահատվեք. կգա ժամանակը, և ամեն բան կստացի:

Այսպիսով,  նա արդեն քայլում է, սակայն դուք դեռևս մտահոգ եք,  որ նա տգեղ է քայլում կամ ոտքեևը սխալ է դնում: Երբեմն պատահում է, որ երբ փոքրիկը սկսում է քայլել, ապա ի հայտ են գալիս թաքնված  հիվանդություններ, ինչպես ռախիտն է, հոդախախտը և այլն: Եթե այդպիսի բան է պատահում, ապա անպատճառ դիմեք մասնագետի: Նաև հիշեք, որ վաղաժամ ծնված կամ հաճախակի հիվանդացող փոքրիկերը կարող են ավելի ուշ քայլել քան իրենց հասակակիցները:

 

Շարունակելի

Գովազդ