Ինչպես զարգացնել փոքրիկի ստեղծագործական ունակությունները

Զարգացում

Խելացի ծնողները և մանկավարժները արդեն հասկացել են, որ փոքրիկի զարգացման համար ոչ այդքան ինտելեկտուալն է կարևոր, ինչքան ստողծագործականը: Հենց դա է օգնում նրանց հետագայում յուրօրինակ որոշումներ կայացնել, դժվար պահերին ելք գտնել:

Հնարավոր է, արդյոք, զարգացնել փոքրիկի ստեղծագործական ունակությունները:

Պարզվում` այո: Կարևորը , որ փոքրիկին չդնեք խիստ սահմանների  մեջ, չտաք չափից շատ խորհուրդներ և կարգադրություններ, այլ փոխարենը բացեք նրա համար նորանոր հնարավորություններ, ցույց տաք, թե ինչպես է հարկավոր վարվել սովորական առարկաների հետ  ոչ սովորական ձևով:

Փոքրիկները նոր ծնված տաղանդներ են: Նրանք ստեղծագործում են հանուն փորձի, ճանաչողության և հետաքրքրասիրության: Ստեղծագործելու ընթացքում նրանք կարող են զգալ ուրախություն և հիասթափություն: Ստեղծագործելու ընթացքում նրանք հաճույք են ստանում, երբ զգում են թաց ներկը իրենց թաթիկներին կամ գույների խառնուրդից: Հիշեք, արդյունքից առավել կարևոր է  ստեղծագործելու ընթացքը:

Իհարկե, երբեմն անհրաժեշտ է ինչ-որ առիթ գտնել, դրդել, որ  նրանց մոտ արթնանա ստեղծագործելու  ցանկություն: Դա անգամ կարող է լինել ինչ-որ տոն, օրինակ` նոր տարին կարող է հիանալի առիթ լինել ինչ-որ յուրօրինակ ստեղծագործական աշխատանք անելու համար` վառ և անմոռանալի: Սակայն մի սպասեք միայն տոներին, Դուք ինքներդ եղեք ճկուն և անգամ կենցաղային պայմաններում գտեք ստեղծագործելու մի բան:

Օրինակ, կարող եք խաղալ  խոհանոցում` առանց կտրվելու Ձեր առօրյա հոգսերից: Իսկ գուցե Ձեր հրաշքը ձգտում է դեպի գիտությունները, այդ դեպքում ավելի օգտվետ կլինեն պարզ, սակայն էֆեկտիվ փորձերը:

Մի խոսքով, մի վախեցեք էքսպերիմենտներ անել և ինքներդ ստեղծագործել: Այդ դեպքում Ձեր փոքրիկը անպատճառ կմիանա Ձեզ:

Գովազդ