Քանի բառ պետք է իմանա 2-3 տարեկան փոքրիկը

Զարգացում

2-3 տարեկանում երեխաների բառապաշարը կտրուկ հարստանում է: Այս տարիքում փոքրիկները պետք է կարողանան 50 եւ ավելի բառ գործածել: Շատ երեխաներ բառերը վերածում են կարճ արտահայտությունների եւ նախադասությունների: Այս տարիքի փոքրիկները պետք է կարողանան ըմբռնել ու կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին է` գնդակը վերցրու եւ բեր, հայրիկին տուր:

3-ամյա  փոքրիկի բառապաշարում պետք է 200 եւ ավելի բառ լինի: Շատ երեխաներ կարողանում են մինչեւ 3-4 նախադասություն միանգամից արտաբերել: Այս տարիքի երեխաների լեզվամտածողությունն արդեն թույլ է տալիս, որ նրանք հասկանան ավելին եւ խոսեն  ավելի հստակ: 3 տարեկանում նա արդեն այնպես պետք է խոսքի, որ մտքերի 75 տոկոսը հասկանալի լինի:

Երեխաները պետք է լեզուն հեշտորեն օգտագործեն, որպեսզի կարողանան նաեւ իրենց խնդիրները լուծել: Նրանք պետք է կարողանան հարցուպատասխանի մասնակցել: Նաեւ պետք է կարողանան թվարկել մի քանի առարկայի անուն, պատմություններ պատմել եւ անուն-ազգանուն ասել:

Աղբյուրը` kidshealth.org

Գովազդ