Ինչպես հաղորդակցվել փոքրիկի հետ. խորհուրդներ

Զարգացում

Փոքրիկի հետ շփումը հաճույք է բոլոր տարիքներում: Նրանք ամենօրյա շփումներով, փորձով ու իրենց հասակակիցների եւ աշխարհի հետ  հաղորդակցվելով են մեծանում:

Որքան շատ է փոքրիկը  ինտերակտիվ զրույցներում ու խաղերում ներգրավվում, այնքան շատ բան է նա սովորում: Ընթերցանությունը, երգը, բառային խաղերը եւ պարզապես փոքրիկների հետ զրույցները կհարստացնեն երեխայի բառապաշարը:

Մի քանի տարբերակ, որոնցով կկարողանաք զարգացնել փոքրիկի հաղորդակցվելու հմտությունները.

  • Զրուցեք փոքրիկի հետ այն մասին, թե ինչ է արել նա ու ինչ է պատրաստվում անել: Օրինակ` ասեք, որ կարծես անձրեւ է գալու երեկոյան, ի՞նչ պետք է անենք: Թող փոքրիկը մտածի ու պատասխանի: Կամ քննարկեք, թե ինչ պետք է անի քնելուց առաջ:
  • Երեւակայության հետ կապված խաղեր խաղացեք
  • Փոքրիկի համար ընթերցեք իր սիրելի գրքերը  եւ խրախուսեք, որ միանա ձեզ ու  միաժամանակ պատմի
  • Թույլ տվեք, որ նա  ձեւացնի, որ կարդում է: Իսկ դուք ուշադիր լսեք:

 

Աղբյուրը` kidshealth.org

Գովազդ