Ինչպես խթանել երեխայի խոսքի զարգացումը. հոգեբանի խորհուրդները

Զարգացում

Կան երեխաներ, որոնք 11-12 ամսականում արդեն խոսում են, եւ նրանց բառապաշարը հասնում է 100-120 բառի: Միեւնույն ժամանակ նաեւ երեխաներ կան, որոնք մինչեւ 2 կամ 2,5 տարեկան դեռ չեն խոսում: Միայն խոսքի բացակայությունը չի կարող երեխայի զարգացման խնդրի ցուցանիշ լինել այս տարիքում: Սակայն չի կարելի նաեւ ծուլանալ եւ չափից դուրս խաղաղվել: Պետք է օգնել երեխային, որ նա խոսի:

 

  • Խոսքն առաջին հերթին շփման միջոց է: Երեխայի խոսքը խթանելու համար պետք է ակտիվ շփվել նրա հետ, խոսել: Իրականում սա պետք է անել անգամ հղիության ընթացքում: Երեխայի հետ պետք է խոսել, ցույց

Կան երեխաներ, որոնք 11-12 ամսականում արդեն խոսում են, եւ նրանց բառապաշարը հասնում է 100-120 բառի: Միեւնույն ժամանակ նաեւ երեխաներ կան, որոնք մինչեւ 2 կամ 2,5 տարեկան դեռ չեն խոսում: Միայն խոսքի բացակայությունը չի կարող երեխայի զարգացման խնդրի ցուցանիշ լինել այս տարիքում: Սակայն չի կարելի նաեւ ծուլանալ եւ չափից դուրս խաղաղվել: Պետք է օգնել երեխային, որ նա խոսի:

 

  • Խոսքն առաջին հերթին շփման միջոց է: Երեխայի խոսքը խթանելու համար պետք է ակտիվ շփվել նրա հետ, խոսել: Իրականում սա պետք է անել անգամ հղիության ընթացքում: Երեխայի հետ պետք է խոսել, ցույց տալ նրան մեր զգացմունքները` արտահայտելով մեր ուրախությունն ու սերը, տխրությունն ու զայրույթը` բառերով եւ դիմախաղով: Հուզական արձագանքները երեխաներն ավելի հեշտ են ընկալում, քան ուղղակի խոսքը:

Սակայն խոսքը պետք է այլ բնույթ կրի 1-3 տարեկանում: Այս տարիքում երեխայի հետ պետք է խոսել կոնկրետ գործնական իրավիճակներում` նպատակային: Երեխայի հետ պետք է խոսել խաղալիս: Այսինքն` խոսքը պետք է ունենա իր նպատակն ու գործնական արդյունքը: Երեխայի հետ պետք է շատ խաղալ: Հաճախ ծնողները խաղալիքը տալիս են երեխայի ձեռքը կամ նրան թողնում խաղալինքերի հետ մենակ եւ անցնում իրենց տնային գործերին: Այսպես երեխայի խոսքը չի խթանվի:

 

  • Պետք է երեխային «ստիպել», որ խոսի: Առարկաները ցույց տալիս ստիպեք նրան, որ ասի` ինչ է ուզում եւ միայն այդ դեպքում տվեք: Երեխան կարող է լաց լինել, կամակորություն անել, պետք է դիմանալ մի փոքր, հակառակ դեպքում նա կծուլանա: Եթե երեխան ամեն ինչ հասկացնում է, եւ դուք անմիջապես կատարում եք իր բոլոր «հասկացրածները», նրա խոսքը կարող է ուշանալ: Երեխային պետք է «ստիպել» զարգանալ: Այսինքն` նա պիտի խոսելու անհրաժեշտություն զգա:  Անընդհատ հիշեցրեք նրան հարազատ առարկաների անունները` ցույց տալով դրանք, եւ ստիպեք, որ դրանք ուզի` անուններն ասելով:

Երեխայի խոսքի զարգացումը խթանելու համար պետք է իմանալ նաեւ, թե ինչը կարող է նրա խոսքի ուշանալու պատճառը լինել: Ահա եւ պատճառները`

  1. Առաջին եւ ամենակարեւոր պատճառը երեխայի հետ ծնողների քիչ շփումն է: Աշխատող մայրիկներն ու հայրիկները ժամանակի սղության պատճառով առավել շատ ուշադրություն են դարձնում երեխայի խնամքին եւ ավելի քիչ` նրա հետ պարզապես շփմանը:
  2. Ժամանակակից երեխաներն ավելի ու ավելի շատ են լինում հեռուստացույցի առջեւ: Ծնողները կարող են կարծել, որ հեռուստացույցից խոսք լսելով` երեխան կսովորի խոսել, սակայն հեռուստացույցի խոսքը չունի այն հուզական եւ գործնական նշանակությունը երեխայի համար, ինչի մասին խոսեցինք վերեւում:
  3. Երբեմն երեխայի խոսքը կարող է ուշանալ նրա կյանքն ավելորդ տեղեկություններով հագեցած լինելու պատճառով: Կան ծնողներ, որոնք զարմանալով երեխայի ունակություններով` սկսում են նրան անդադար տարբեր պատմություններ, հեքիաթներ պատմել, խոսել առարկաների մասին: Ընկալունակ երեխաներն արագ վերցնում են այս ամբողջ տեղեկությունները, սակայն այս ամենն ի վերջո խոսքի վերածելու համար նրանցից գերբնական ուժեր են պահանջվում, եւ ակտիվ խոսքը ուշանում է:
  4. Պետք չէ երեխայի հետ խոսել իր լեզվով եւ հասկանալ նրա յուրահատուկ լեզուն: Ամեն կերպ պետք է ստիպել նրան ճիշտ արտասանել բառերն ու պետք է խոսել երեխայի հետ ճիշտ բառերով:
  5. Երեխայի խոսքի ուշանալու պատճառ կարող է լինել նաեւ նրա անդադրում և իմպուլսիվ լինելը: Այս դեպքերում երեխան ուղղակի չի հասցնում ուշադրությունը կենտրոնացնել մեծահասկաների խոսքի վրա: Նման դեպքերում հաճախ ուշանում է ոչ միայն խոսքի զարգացումը, այլեւ ընդհանուր հոգեկան զարգացումը: Այդ պատճառով պետք չէ խրախուսել երեխայի միայնակ խաղերը, պետք է ամեն կերպ փորձել խաղալ նրա հետ: Երեխայի հետ շփվելով` մենք ստիպում ենք նրան համագործակցել եւ դա անել խոսքի միջոցով: Այստեղ շատ կարեւոր է երեխայի հետ հուզական շփումը չկորցնելը: Պետք է ամեն կերպ երեխային ներգրավել համատեղ գործողութուոնների եւ խաղերի մեջ: Միայն մեծահասակի հետ իրական շփման միջոցով կարող է երեխան առողջ մեծանալ:

Թող բոլոր բալիկները խոսեն եւ ուրախացնեն իրենց ծնողներին իրենց հարցերով ու շատախոսությամբ:

 

Անուշ Ալեքսանյան

«Երկուսով»  հոգեբանական մասնագիտացված կենտրոն

 

Գովազդ