Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 5

Զարգացում

Ես թույլ էի տալիս իմ տղային` հագներ իր սիրելի հերոսներով վարտիքներ: Հետո ասում էի` տես, քո սիրելին է, մի թրջի նրան: Դա միանգամից արդյունք տվեց:

Իմ տղան զուգարանին լիարժեքորեն սովորեց 3 տարեկանում: Ես փորձել էի ամեն բան ու հարցրել բոլորին: Վերջապես մի օր խանութում նա խնդրեց բռնցքամարտկի ձեռնոց,  եւ ես ասացի, որ կգնեմ միայն այն

Ես թույլ էի տալիս իմ տղային` հագներ իր սիրելի հերոսներով վարտիքներ: Հետո ասում էի` տես, քո սիրելին է, մի թրջի նրան: Դա միանգամից արդյունք տվեց:

Իմ տղան զուգարանին լիարժեքորեն սովորեց 3 տարեկանում: Ես փորձել էի ամեն բան ու հարցրել բոլորին: Վերջապես մի օր խանութում նա խնդրեց բռնցքամարտկի ձեռնոց,  եւ ես ասացի, որ կգնեմ միայն այն

դեպքում, եթե նա օգտվի զուգարանից: Արդյունքը հիանալի եղավ: Այդ օրվանից նա  այլեւս տակը չի անում:

Ես թույլ էի տալիս իմ դստերը հագնել ներքնաշոր, բայց ցելոֆանե տաբատ էի հագցնում` տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Սկզբնական շրջանում նա թրջում էր տակը, ու, թվում էր, չէր զգում: Բայց շատ արագ սովորեց:

Իմ աղջիկը տառապեցրեց ինձ ամիսներ շարունակ` մի օր օգտագործելով գիշերանոթը, մի օր պահանջելով տակդիր:  Ի վերջո, ես նրան ասացի, որ տակդիրները վերջացել են, ու ես այլեւս նորը չեմ գնելու: Երբ օգտագործում էինք վերջին մի քանի հատը, ես եւս մեկ անգամ շեշտեցի, որ  դրանք վերջացան ու այլեւս նորը չեն լինելու: Եվ այդպես մենք անցում կատարեցինք հատուկ վարտիքների ու գիշերային ներքնաշորերի: Առաջին շաբաթում մի քանի բացթողում եղավ, բայց հետո` ոչ:

Զգեստ հագցրեք

 

Այս հնարքը կգործի աղջիկների դեպքում: Ես նրան զգեստ էի հագցնում, որ հեշտ լիներ գիշերանոթից օգտվելը: Այդպես նա անգամ խաղի ժամանակ էր կարողանում նստել գիշերանոթին:

Թողեք հանգիստ

 

Մեր աղջիկը 2,5 տարեկան էր, երբ մենք վերջնականապես սովորեցինք օգտվել գիշերանոթից: Նա ուզում էր վարտիք հագնել, բայց չնստել գիշերանոթին: Մենք փորձել էինք ամեն բան, ինչ գրված է գրքերում: Վերջապես մի օր  ասացինք` գնա ու ինչ ուզում ես, արա: 2 օր անց նա ինքնուրույն սկսեց օգտվել գիշերանոթից:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 3

Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 4

Աղբյուրը` babycenter.com

Գովազդ