Խաղալիքների ազդեցությունը երեխայի հոգեկանի զարգաման վրա

Զարգացում

Խաղալիքը ծագել է մարդկության պատմության ընթացքում` որպես երեխային կյանքին նախապատրաստելու համար միջոց: Խաղալիքը առարկա է, որը ծառայում է երեխայի համար որպես հաճելի ժամանցի միջոց, բայց միաժամանակ նպաստում է երեխայի հոգեկանի զարգացմանը:

Դեռևս նորածնության շրջանում  երեխային խաղացնում են տարբեր ձայներ հանող խաղալիքներով, որոնք ազդում են նորածնի վարքի վրա: Երբ այդ խաղալիքը կախում են երեխայի օրորոցից,  նա անընդհատ դիտում է այն, դրանով վարժեցվում է երեխայի ընկալման պրոցեսը, տեղի է ունենում ձայնի և գույնի տպավորության

Խաղալիքը ծագել է մարդկության պատմության ընթացքում` որպես երեխային կյանքին նախապատրաստելու համար միջոց: Խաղալիքը առարկա է, որը ծառայում է երեխայի համար որպես հաճելի ժամանցի միջոց, բայց միաժամանակ նպաստում է երեխայի հոգեկանի զարգացմանը:

Դեռևս նորածնության շրջանում  երեխային խաղացնում են տարբեր ձայներ հանող խաղալիքներով, որոնք ազդում են նորածնի վարքի վրա: Երբ այդ խաղալիքը կախում են երեխայի օրորոցից,  նա անընդհատ դիտում է այն, դրանով վարժեցվում է երեխայի ընկալման պրոցեսը, տեղի է ունենում ձայնի և գույնի տպավորության

նկատմամբ կողմնորոշում և նախապատվություն:

Խաղալիքով երեխան սովորում է հարաբերել և տարբերակել ձևը, չափը, գույնը:  Խաղալիք–ամանեղեն, խաղալիք–կահույք, խաղալիք–մեքենա և այլ նմանատիպ խաղալիքներով խաղալիս երեխան յուրացնում է առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը: Խաղալիքների միջոցով երեխաները ձեռք են բերում  ընդհանուր որակներ: Երեխաները, բացի իրենց համար հատուկ պատրաստված խաղալիքներից, խաղում են նաև կենցաղային առարկաներով` դրանք դարձնելով խաղալիքներ, դրանով նրանք հնարավորություն են ունենում յուրացնելու փոխարինվող առարկաների ֆունկցիաները:

Խաղալիքների մեջ հատուկ տեղ են գրավում տիկնիկները, կենդանիների նախատիպով փափուկ խաղալիքները, մեքենաները և այլն: Արդիական են նաև համակարգչային խաղերը:

Սկզբնական շրջանում երեխան տիկնիկի հետ կատարում է նույն այն գործողությունները, ինչ մայրը կատարել է իր հետ, այսինքն ընդօրինակման գործողություններ է կատարում` ընդօրինակում է մեծահասակին: Հետագայում մեծահասակը երեխային առաջարկում է խաղալիք – գազանիկներ, որպես զգացմունքային շփման օբյեկտ: Երեխան սովորում է հոգ տանել խաղալիքի նկատմամբ:

Երեխայի բարոյական և զգացմունքային զարգացման մեջ տիկնիկն ունի մեծ նշանակություն: Ելնելով երեխայի կամքից ու երևակայությունից տիկնիկն իրեն պահում է այնպես ինչպես նպատակահարմար է նրա փոքրիկ տիրոջը: Երեխան իր տիկնիկի հետ ապրում է սեփական և ուրիշի բարոյական և զգացմունքային կյանքը: Տիկնիկը իդեալական ընկեր է, որն ամեն ինչ հասկանում է, խելոք է, լսող, երբեք չի դժգոհում: Յուրաքանչյուր երեխայի մոտ իր տիկնիկի, գազանիկի կամ մեկ այլ խաղալիքի  հետ հաստատվում է յուրահատուկ հարաբերություններ: Ապացուցված է, որ երեխաները սիրում և նախընտրում են խաղալ փափուկ և նուրբ խաղալիքներով, որովհետև նմանատիպ խաղալիքները առաջացնում են դրական զգացմունքներ: Պարզվել, որ մարմնի մասերի փոխհարաբերությունները երեխաների մոտ առաջացնում են որոշակի զգացմունքային վիճակ, օրինակ տիկնիկի դեմքի օվալությունը, գազանիկի դնչիկը, փոքրիկ քթիկը, մեծ աչքերը երեխաների մոտ առաջացնում են նուրբ զգացմունքների հոսք:

Այն տիկնիկները որոնք նման են մեծահասկաներին (barby), խաղի մեջ տարբեր նշանակություն ունեն: Հիմնականում  երեխաները խաղալիքներին կնքում են իրենց հոգեհարազատ անուններով:  Տգեղ տիկնիկները խաղի ընթացքում հանդես են գալիս բացասական դերերով:

Անհրաժեշտ է նշել նաև բացասական խաղալիքների և նրանց ազդեցություների մասին, որոնք երեխաների մոտ կարող են առաջ բերել որոշակի սադիստական հակումներ:

Տղաներին փոքր տարիքում հետաքրքրում են հիմնականում տարբեր տեսակի մեքենաները, զենքերը: 3 տարեկան երեխան իր նոր խաղալիքն անմիջապես ուզում է կոտրել, որպեսզի իմանա թե ինչ կա նրա մեջ: Սակայն հետագայում երեխան խաղալիքի նկատմամբ դրսևորում է հոգատար վերաբերմունք:

 

Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը

Գովազդ