Գույներ սովորելը ամենաբարդ գործընթացներից մեկն է փոքրիկի զարգացման գործընթացում: Այն պահանջում է ներուժ, համբերություն և հաստատակամություն և փոքրիկի, և ծնողների կողմից:
Ե՞րբ սկսել փոքրիկին սովորեցնել տարբերակել գույները
Այդ հարցը հուզում է բազմաթիվ ծնողների: Փոքրիկին գույները պետք է սովորեցնել սկսած ծնված օրվանից՝ անվանակոչելով ոչ միայն իրեն շրջպատող առարկաները, այլ նաև գույները: Օրինակ՝ «Նայի'ր, սպիտակ շունիկ է», «Նայի'ր, կապույտ մեքենա անցավ» կամ «Արի միասին դնենք կանաչ խորանարդը դեղինի վրա» և այլն:
Որպեսզի փոքրիկն ավելի լավ տարբերի գույները, անհրաժեշտ է կիրառել խաղեր:
Խաղ 1
Գերազանց տարբերակ են գունավոր ֆլոմաստերները: Տվեք նրան, օրինակ՝ կապույտ ֆլոմաստեր և հանձնարարեք, որպեսզի ինչ-որ բան նկարի: Ասեք նրան, որ սա կապույտ գույնի ֆլոմաստեր է և ավելացրեք, որ կապույտ գույնի կարող է լինել նաև երկինքը (մատնացույց անելով երկինքը), ծովը (պատմելով ծովի մասին) և հայրիկի սիրելի վերնաշապիկը (պահարանից հանեք վերնաշապիկը և ցույց տվեք փոքրիկին):
Վերցրեք երեք գույնի ֆլոմաստերների գլխիկները, որոնցից մեկը կապույտ պետք է լինի: Խնդեք փոքրիկին ընտրել կապույտ ֆլորամստերի գլխիկը:
Առաջին անգամ Դուք նրան օրինակ կծառայեք, այնուհետև նա կշարունակի այդպես նաև մյուս գույները տարբերակել:
Խաղ 2
Հիանալի միջոց են նաև ավազի հետ խաղալու բազմագույն տարաները և կոճակները: Խնդրեք փոքրիկին յուրաքանչյուր գույնի կոճակը դնել համապատասխան գույնի տարայի մեջ: Չմոռանաք նշել գույները:
Խաղ 3
Գունավոր թղթերից կտրում ենք քառակուսիներ և եռանկյունիներ: Այդ քառակուսիներով և եռանկյունիներով կառուցում ենք տնակներ: Քառակուսու և եռանկյունու գույները պետք է համապատասխանեն: Այնուհետև ուժեղ քամի է տեղի ունենում և տնակը փլվում է: Առեաջարկեք փոքրիկին, որպեսզի կառուցի տնակը ճիշտ գույներով: Դրա հետ մեկտեղ թող նա թվարկի գույները: Կամ Դուք կարող եք խմբավորել՝ տանիքը դեղին, պատերը՝ կանաչ և այդպես շարունակ:
Հարկավոր է այդպես խաղալ ամեն օր: Մի կրկնեք այն առարկաները, որոնցով արդեն խաղացել եք: Անհրաժեշտ է փոփոխել և օգտագործել նորերը, որպեսզի փոքրիկը չհիշի գույները ըստ առարկաների:
Կարևոր է՝
- Պետք չէ սահմանափակել սովորած գույների քանակը:
- Պետք չէ գույները սովորեցնել ըստ հերթականության:
- Գույներն արտասանեք ճիշտ և հստակ: Պետք չէ ավելացնել փաղաքշական վերջավորություններ, օրինակ՝ կարմրիկ:
- Անվանեք նաև երանգները, օրինակ, պետք չէ կապույտին և երկնագույնին անվանել կապույտ, այլապես փոքրիկը չի հասկանա, թե ինչու են տարբեր գույներին նույն անունը տալիս:
- Մի ստիպեք, որ նա անվանի գույները: Դա նրա կարող է դեռ դժվար լինել: Բավական է, որ նա մատնանշի Ձեր ասած գույնը:
- Ժամանակ առ ժամանակ խնդրեք փոքրիկին Ձեզ տալ կարմիր գնդակը, կապույտ մեքենան,սպիտակ արջուկին և այլն:
- Գունազարդում. օգնեք նրան ներկել նկարը համապատասխան գույներով՝ երկինքը` կապույտ, խոտը` կանաչ և այլն: