Երեխայի մոտորիկան զարգացնող 14 խաղ – մաս 2

Զարգացում

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

8. Փոքրիկները սիրում են շերեփի մեջ լցնել հատիկավորները, տեղափոխել մեկ այլ տարայի մեջ կամ պարզապես թափել: Տվեք նրան այդ հնարավորությունը:

9.  Տվեք նրան գունավոր հատիկներով համրիչներ: Փոքրիկները սիրում են մատներով ցույց տալ գույները:

10.  Թուղթը ճմռթելը, ըստ էության, ամենափոքրիկների ձեռքերի մկաններն աշխատացնող լավագույն զբաղմունքն է: Այն զարգացնում է ձեռքի ուժը, կատարելագործում բռունցքը:

11.  Բարակ ու գունավոր մետաղալարով աշխատանքը (նախատեսված հատուկ փոքրիկների համար) զարգացնում է բռունցքը, աչք-ձեռք կոորդինացիան:

12.  Տվեք փոքրիկին  տարբեր չափսերի ձողիկներ (հյութ խմելու), որոնցով նա կխաղա` մեկը մյուսի մեջ մտցնելով:

13.  Փորել, լցնել, դատարկել, հավաքել, թափել` սրանք գործողություններ են, որոնք զարգացնում են մոտորիկան:

14.  Լավագույն միջոց է նաեւ թելի վրա հուլունքներ հավաքելը:

Սիրելի մայրիկներ, այս վարժանքների ժամանակ անպայման հետեւեք փոքրիկին: Քանի որ գործ ունենք մանր մասնիկների հետ, չի բացառվում, որ  փոքրիկն այն տանի բերանը:

 

Հաճելի եւ արդյունավետ ժամանց

Գովազդ