Գերմանացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը պարզել է, որ խորը քունը դրական է ազդում երեխաների հիշողության վրա:Փորձին մասնակցել է 6 ամսականից 1 տարեկան 216 երեխա, որի ընթացքում նրանց սովորեցրել են խաղալ ձեռքերին ամրացրած տիկնիկների հետ:
Երեխաները պետք է գտնեին թաքցրած անակնկալը: Դրանից հետո երեխաներին պառկեցրել են քնելու: 4 և 24 ժամ անց մասնագետները ստուգել են արդյունքները:
Վերլուծելով դրանք` գիտնականները եկել են այն եզրակացության, որ փորձից հետո քնած երեխաներն ավելի հեշտ են «լուծել խնդիրը», հետևաբար հանգել են եզրակացության, որ խորը քունը ամրապնդում է երեխայի հիշողությունը:
Աղբյուրը՝ panorama.am