Ինչ անել, երբ հապաղում է փոքրիկի խոսքը – մաս 2

Զարգացում

«Իմ փոքրիկ»-ը շարունակում է ներկայացնել այն քայլերը, որոնց հետեւելով՝ կհեշտացնեք փոքրիկի խոսքի զարգացումը: Եվ այսպես, ինչ է պետք օգտագործել՝

  • Ոչ միայն բառեր, այլեւ արտահայտություններ

Մի կենտրոնացեք միայն բառերի վրա: Օգտագործեք արտահայտություններ, ինչպիսիք են «արի մամայի մոտ»,  «գնդակը պապային տուր»: Դուք պետք է հաճախ կրկնեք արտահայտությունները՝ երբեմն նաեւ արտիստիկ մատուցմամբ:

  • Ձայնային էֆեկտներ

Արդյունավետ է նաեւ խոսքը համեմել  տարբեր ձայնային հնչերանգներով: Օրինակ՝ եթե փոքրիկի հետ բեռնատար խաղալիք եք քշում,  շարժիչի ձայնը կրկնօրինակեք՝ «ղը~մ, գըղը~մ» կամ ազդանշանի՝ «տիդի~տ»: Կրկնօրինակեք նաեւ կենդանիների ձայնը՝ «մյաու~», «հաֆ-հաֆ», «իա~» եւ այլն:

  • Ժեստերի լեզու

Սովորեցրեք նրան ժեստերի լեզուն: Այդպես փոքրիկի ընկալումը ճկուն կդառնա: Թող նա նույնպես իր ասելիքը եթե ոչ բառերով, ապա ձեռքերի ու միմիկայի միջոցով տեղ հասցնի: Սկզբնական փուլում դա կհեշտացնի նրա հաղորդակցությունը, հետո փոքրիկը կձգտի ժեստերը փոխարինել խոսքով: Խրախուսեք նաեւ այդ անցումը:

  • Բարձրաձայն ընթերցանություն

Փոքրիկի համար հեքիաթներ կարդացեք: Եթե փոքրիկը հետաքրքրված չէ, ցուցադրեք նկարներն ու պատմեք դրանց մասին: Բառերն արտաբերեք հատ-հատ ու արտահայտիչ: Եթե կան ոչ հասկանալի բառեր, բացատրեք դրանք պարզ հոմանիշներով կամ իրադրությունը ներկայացնելով:

Գովազդ