Խոսել սովորեցնելու սկզբունքները, իհարկե, կարեւոր են, բայց դրանք չեն կարող երաշխավորել լիարժեք խոսք: Երեխաներն անհատականություններ են, եւ յուրաքանչյուրի դեպքում նաեւ խոսքի զարգացումն է կատարվում յուրովի: Դուք չպետք է զայրանաք կամ հուսահատվեք, երբ այդքան ջանքերից հետո չհասնեք ձեր ուզած արդյունքին:
Հիշեք, փոքրիկի ուղեղի զարգացումը կատարվում է յուրովի:
- Կանչեք փոքրիկին անունով
Երբ ուզում եք կանչել փոքրիկին, արեք դա այսպես. «Արամ, խնդրում եմ, արի ինձ մոտ»: Այդպես փոքրիկն ավելի ուշադիր կդառնա ձեր խոսքի հանդեպ:
- Նստեք նրա հետ հավասար մակարդակում
Այնպես տեղավորվեք փոքրիկի առջեւ, որ ձեր դեմքը լինի նրա դեմքին զուգահեռ: Այդպես փոքրիկի հետ շփումն ավելի մտերմիկ կլինի:
- Մի խոսեք մանկան պես
Հրապուրվելով մանկական թոթովանքով եւ դրանց կիրառությամբ՝ դուք կերկարաձգեք փոքրիկի խոսքի զարգացումը: Խոսեք նրա հետ մեծավարի՝ օգտագործելով հստակ եւ ոչ թե աղավաղված բառեր:
- Մի բղավեք, անգամ երբ բարկացած եք
Բղավոցը կարող է փոքրիկի մոտ վախ առաջացնել բառերից: Բարձր ձայնը նա կարող է ընկալել որպես սպառնալիք, որը վերաբերում է նաեւ խոսքին: