Փորձված միջոցներ՝ օգնելու երեխային խոսել  

Զարգացում
  1. Կրկնությունը գիտության մայրն է: Երեխային բացատրեք այն, ինչ անում եք: Զբոսնում եք՝ ցույց տվեք տունը, ծառը, քարը, մեքենան ու կրկնեք բառերը:
  • Երեխայի ասածը կրկնեք: Ձեզ թվում է՝ անհետաքրքիր ու անիմաստ է երեխային նմանակել ու կրկնել՝ «բուվա», «դու-դու», «վու-վու» ու նմանատիպ փոքրիկերեն բառեր: Իհարկե, ո՛չ: Փորձեք ու կտեսնեք, թե որքան հետաքրքիր է ու թե ինչպես է երեխան ուրախանում դրանից: Շարունակեք սա ու շեշտեք բոլոր բառերը: Սա շատ լավ վարժություն է բերանի ապարատի համար:
  • 1 տարեկանից հետո աշխատեք ձերբազատվել ժեստերով որևէ բան երեխային հասկացնելուց: Երբ երեխան որևէ բան է ցանկանում՝ ցուցամատը տնկելով, ասեք՝ ասա «տուր»: Տարիքի հետ խնդիրը բարդացրեք՝ «Ասա՝ մայրիկ, տուր խաղալիքս»: Կարող եք սովորեցնել նաև «Խնդրում եմ» և «շնորհակալություն» բառերը:
  • Երգեք, եթե անգամ չունեք ձայն ու երաժշտական լսողություն: Խորամանկեք ու երբեմն խառնեք երեխայի սիրած երգի բառերը ու հետևեք, թե ինչպես կարձագանքի փոքրիկը:
  • Երեխայի համար երկար ժամանակ միևնույն բանաստեղծությունը կարդացեք: Երբ արդեն երեխան կսովորի դրա տողերը, ձևացրեք, թե մոռացել եք այսինչ բառը: Խնդրեք երեխային օգնել Ձեզ:
  • Մի արհամարհեք երեխային: Մինչև վերջ ու աչքերին նայելով լսեք Ձեր թոթովախոս փոքրիկին, երբ նա կփորձի Ձեզ որևէ բան պատմել: Ինքներդ խնդրեք նրան նկարագրել որևէ բան:
  • Աշխատեք երեխային զերծ պահել էլեկտրոնային խաղալիքներից, տեխնիկայից: Դրանք երեխային դարձնում են պասիվ: Իր փափուկ խաղալիքների հետ երեխան ավելի լավ «ընկերություն» կանի:
  • Աղբյուրը՝ vospitaj.com

     

    Գովազդ