Յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները և յուրաքանչյուր տարիքում փոքրիկը պետք է կարողանա կատարել որոշակի գործողություններ։
Անհանգստացեք, եթե երեխան՝
13-15 ամսականում
- Չի խաղում «ծափիկ-ծափիկ»։
- Գդալը պոչի հատվածից չի բռնում:
- Կանգնելու համար ճիգ չի գործադրում։
- Անգամ մի քանի վայրկյան չի կարողանում կանգնել։
- Իրերը չի կարողանում մտցնել բաժակի կամ այլ տարայի մեջ։
- Չի հասկանում պարզ արտահայտություններ (օրինակ՝ ոչ, այո, արի, տար, չկա):
16-17 ամսականում
- Չի նմանակում պարզ գործողություններ (օրինակ՝ համբուրել, գրկել):
- Չի արտահայտում գլխի շարժումով «այո»-ն և «ոչ»-ը։
- Չի ասում «մա-մա», «պա-պա»։
- Բացի լացից, այլ ձևերով չի կարողանում հասկացնել իր կարիքները։
- Անգամ բռնվելով չի կարողանում քայլել։
- Չի հետևում պարզ (մեկ գործողություն պահանջող) հրահանգներին։
18-23 ամսականում
- 18 ամսականում դեռևս ոչ մի բառ չի կարողանում ասել։
- Չի կարողանում համբուրել։
- Չի բարձրանում աթոռների, բազմոցի վրա։
- 21 ամսականում առանց օգնության չի քայլում։
- 23 ամսականում չի վազում, իսկ քայլելիս հաճախ ընկնում է։
- Չի կարողանում կառուցել երկու խորանարդիկից բաղկացած աշտարակ։
- Ձայների կամ բառերի միջոցով չի պահանջում սնունդ կամ ջուր։
- Բացի «մամա», «պապա»-ից, որևէ այլ բառ չի կարողանում ասել։
- Չի խաղում մյուս երեխաների հետ։
- 23 ամսականում չի խզբզում մատիտով։
Աղբյուրը՝ առողջապահության նախարարության «1-2 տարեկան երեխայի զարգացումը և դաստիարակման գաղտնիքները» ուղեցույց