Ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները վիտամինների հարցում

Զարգացում

 «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանի հետ:   

 

Ինչի՞ կարող է հանգեցնել դեղերի տեսքով վիտամինների չարաշահումը: 

Դեղորայքի միջոցով վիտամինների ընդունումը կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի էֆեկտներ: Առաջին և ամենից պարզ հետևանքը  քաշի ավելացումն է: Երկրորդ՝  այդ դեղերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ դառնալ, որոշ դեպքերում էլ հանգեցնել նյութափոխանակության խանգարման: Այն կարծիքը, որ իմուն համակարգի բարձրացման նպատակով կարելի է հենց այնպես դեղերի տեսքով վիտամիններ ընդունել, ճիշտ չէ: Առողջ երեխային դա պետք չէ: Եթե նույնիսկ հիվանդացել է, ապա վիրուսին դիմակայելու համար էլ տալ պետք չէ: Վիտամինները երեխան պետք է ստանա միայն սննդի միջոցով:

 

Ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները վիտամինների ընդունման հարցում: 

Խնդիրներից խուսափելու հիմնական բանալին սննդի կուլտուրայի ներմուծումն է: Երբեմն մայրիկներն ասում են՝ երեխան չի ուտում: Դա ծնողից է գալիս․ ծնողը պետք է հստակ հաջորդականություն սահմանի:  Հարկավոր է նախաճաշ, ճաշ՝ լիարժեք բանջարեղենով, մսային ապուրներով, ապա՝ հետճաշիկ և ընթրիք: Եթե երեխային տրվում է ճիշտ հերթականությամբ, վիտամիններով ու միկրոէլեմենտներով հարուստ սնունդ, ապա վիտամինների նշանակման կարիք չի լինի:  Պետք է հնարավորինս շատ մրգեր, բանջարեղեն, մսամթերք ու կաթնամթերք օգտագործել: Փոքրիկին պետք է սովորեցնել՝ սկզբում միրգն ու բանջարեղենը, հետո միայն՝ քաղցրավենիքը, այդ էլ՝ որպես նվեր: Եթե երեխայի մեջ այս մշակույթն առկա է, ապա նա հաստատ վիտամինների  պակաս չի ունենա:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

 

 

 

 

 

Գովազդ