Հոգեբան Մարինե Պետրոսյան. երեխաների տարիքային վախերը. ինչի՞ց են վախենում 2 տարեկանում

Զարգացում

Ինչպես արդեն խոսվել է,  երեխաները տարբեր տարիքներում ունենում են տարիքին բնորոշ վախեր։

2 տարեկան երեխաները ամբողջվին կենտրոնացած են մտերիմ մեծահասակների /ծնողների, ընտանիքի անդամերի/ վրա և նրանց մոտ դեռևս հասակակիցների հետ շփվելու բավարար պահանջմունք ձևավորված չէ։

Այս տարիքում երեխաները հստակ տարբերում են ծնողների համակրանքի ուղղվածությունը, լաց են լինում վիրավորանքից, «կպչում են» ծնողներին, ցանկանում են նրանց հետ լինել ամեն պահի, թույլ չտալով նրանց ազատ շփվել որևէ մեկի հետ։ Առկա  է խանդի զգացում, չեն ցանկանում որևէ մեկի /առավելապես փոքրիկ քրոջ կամ եղբոր/ հետ կիսել ծնողների՝ հիմնականում մոր ուշադրությունը։ Ծնողների փոքր ինչ անուշադրության դեպքում երեխաները սկսում են վախերով լի երազներ տեսնել, որոնք հիմնականում կարող են հրահրված լինել ծնողների վերաբերմունքով։ Երեխաների գիշերային վախերը խոսում են նրանց անհանգիստ ցերեկների մասին։

Վախերը հիմնականում լինում են հեքիաթների վախենալու հերոսներից, /գայլ, ավելի ուշ կախարդ և այլն/։ Դրանք կարող են սրվել, երբ ծնողները բավարար քնքշություն չեն ցուցաբերում, սպառնում են պատիժներով, վախեցնում են՝ շեշտելով, որ գայլերը

Ինչպես արդեն խոսվել է,  երեխաները տարբեր տարիքներում ունենում են տարիքին բնորոշ վախեր։

2 տարեկան երեխաները ամբողջվին կենտրոնացած են մտերիմ մեծահասակների /ծնողների, ընտանիքի անդամերի/ վրա և նրանց մոտ դեռևս հասակակիցների հետ շփվելու բավարար պահանջմունք ձևավորված չէ։

Այս տարիքում երեխաները հստակ տարբերում են ծնողների համակրանքի ուղղվածությունը, լաց են լինում վիրավորանքից, «կպչում են» ծնողներին, ցանկանում են նրանց հետ լինել ամեն պահի, թույլ չտալով նրանց ազատ շփվել որևէ մեկի հետ։ Առկա  է խանդի զգացում, չեն ցանկանում որևէ մեկի /առավելապես փոքրիկ քրոջ կամ եղբոր/ հետ կիսել ծնողների՝ հիմնականում մոր ուշադրությունը։ Ծնողների փոքր ինչ անուշադրության դեպքում երեխաները սկսում են վախերով լի երազներ տեսնել, որոնք հիմնականում կարող են հրահրված լինել ծնողների վերաբերմունքով։ Երեխաների գիշերային վախերը խոսում են նրանց անհանգիստ ցերեկների մասին։

Վախերը հիմնականում լինում են հեքիաթների վախենալու հերոսներից, /գայլ, ավելի ուշ կախարդ և այլն/։ Դրանք կարող են սրվել, երբ ծնողները բավարար քնքշություն չեն ցուցաբերում, սպառնում են պատիժներով, վախեցնում են՝ շեշտելով, որ գայլերը կամ կախարդները տանում են փոքրիկ երեխաներին, որոնք չարություն են անում։ Հաճախ այդ պատճառով է, որ երկու-երեք տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել այս կամ այն կենդանուն կամ կախարդին, որպեսզի ազատվեն գիշերային սարսափ երազներից։ Նման խնդրանքները չպետք է անտեսել և բացատրել մանկական քմահաճույքով։ Դրանք հինականում վկայում են երեխայի կյանքում տագնապային հանգամանքների առկայությունը, որոնք հիմնականում պայմանավորված են ծնողների հետ հարաբերություններով։ Երեխաները հաճախ ծնողների զբաղվածությունը ընկալում են որպես իրենց նկատմամբ անուշադրություն, ինչը, ինչպես նշվեց, նրանց մոտ առաջացնում է անհանգստություն և ծնողների հրարբերությունների հետ կապված, չգիտակցված անհանգստությունները գիշերները դառնում են պայքար երևակայական հրեշների, գայլերի, կախարդներ հետ։

Եթե երեխաները չեն կարողանում արթնանալ տեսած երազից և օգնության կանչել,  նրանց վախերն ավելի են ուժգնանում և ցերեկվա անհանգստությունները նույնպես։

Որպեսզի երեխաները հանգիստ քնեն և հեշտությամբ տանեն տարիքային այս վախերըը, նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց ոչինչ չի սպառնում, որ իրենց սիրում են և միշտ կպաշտպանեն /առավելապես հայրը/ ամեն վտանգներից։ Նրանց օրերը պետք է հագեցնել  ակտիվ, շարժողական խաղերով, ուրախությամբ, նոր, բայց ոչ չափից ավելի շատ տպավորություններով, պիտի աշխատել երեխային միշտ քնեցնել նույն ժամին։ Երեխաների վախերը հաղթահարելուն կօգնի նաև ծնողների` կյանքի նկատմամբ դրական դիրքորոշումը, ջերմ հարաբերությունները միմյանց և երեխաների նկատմամբ, երեխաների պարբերաբար խրախուսումը և վստահության ներշնչումը։

 

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Հոգեբան Մարինե Պետրոսյան. Ինչպե՞ս վարվել, որ 0-1 տարեկան երեխան վախեր չունենա

Հոգեբան Մարինե Պետրոսյան. ինչի՞ց են վախենում երեխաները 0-1 տարեկանում

Հոգեբան Մարինե Պետրոսյան. երեխաների անհագստությունների և վախերի հաղթահարումը պետք է սկսել երեխայի ծնվելուց առաջ

Ինչ անել, եթե երեխան վախենում է բարձր ձայներից

Մանկական վախեր. Ինչո՞ւ և ինչի՞ց են վախենում երեխաները

Ինչպե՞ս պայքարել երեխայի վախերի դեմ

Գովազդ