Գալիս է երեկոն և ծնողներն անհամբեր սպասում են, թե երբ իրենց հրաշքը հանգիստ կպառկի, կփակի աչքերը և անմիջապես կքնի: Սակայն անցնում է մեկ ժամ, հետո երկու, իսկ փոքրիկը դեռ թռչկոտում է անկողնում կամ նվնվում է՝ ընկղմվելով բարձի մեջ:
Որպեսզի փոքրիկին քնելու պառկացնելը չդառնա Ձեզ համար տանջանք, բավական է հիշել քնելուց առաջ հանգիստ խաղերի մասին: Դրանք Ձեզ և փոքրինին կօգնեն ննջել առանց ավելորդ հիստերիաների, նվնվոցի և կապրիզի:
Խաղ առաջին
Փոքրիկներին դուր է գալիս թուղթ պատռել և լսել դրանից ելնող ձայնը: Նմանատիպ զբաղմունքը հանում է ոչ միայն էմոցիոնալ, այլ նաև մտավոր լարվածությունը: Օգտագործեք յուրաքանչյուր անպետք լրագիր, թուղթ, թերթ: Պատռեք այն , սակայն ոչ ագրեսիվ, այլ հանգիստ: Այնուհետև կարելի է ցատկորտել պատռված թղթերից առաջացած կույտի վրա:
Խաղ երկրորդ
Երեկոյան անհրաժեշտ են զվարճանքներ, որոնցում չկա մրցակցություն: Օրինակ՝ հատակին շարեք խաղալիքներ և խնդրեք փոքրիկնին փակ աչքերով լցնեն զամբյուղի մեջ: Թող նա դա անի առանց շտապելու և Ձեր ուղորդմամբ:
Խաղ երրորդ
Խաղը ջրի հետ օգնում է ազատվել ավելորդ ջղաձգումից, թուլացնում է նյարդերը: Վաննան լցրեք ջրով և խնդրեք Ձեր փոքրիկին սպունգի օգնությամբ մի տարայից մյուսը ջուր տեղափոխել:
Այս ամենի իմացությունը դեռ բավարար չէ հանգիստ քուն ապահովելու և խնդիրներից խուսափելու համար: Անհրաժեշտ է որպիսի ծնողները նույնպես հետևեն մի քանի կանոնների
- Երեկոյան ցանկալի է անջատել հեռուսացույցը: Էկրանի արձակած էլեկտրամագնիսական ալիքները գրգռում են ուղեղը, որը վնասակար է քնի համար:
- Եթե փոքրիկի համար գիրք եք կարդում, ապա սյուժեն պետք է լինի բարի և պոզիտիվ
- Քնից առաջ զբոսանքը կլինի փրկություն օրվա ծանրաբեռնվածությունը հանելու համար
- Բարի և սիրելի մայրիկը ավելի շուտ կքնեցնի փոքրիկին քան զայրացած, կամակոր մայրիկը:
Այս ամենին հետևելը այդքան էլ դժվար չէ: Օգտագործեք այս բոլոր խորհուրդները և շուտով փոքրիկի քունը չի լինի տանջալի Ձեզ և Ձեր փոքրիկի համար:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի