Խաղ պլաստիլինով՝ ուրախ, զվարթ և արդյունավետ

Ժամանց

Պլաստիլինով խաղերը միշտ էլ եղել են ամանահայտնիները բոլոր ժամանակներում: Մեր օրերում փոքրիկի համար  կարելի է ընտրել պլաստիլիններ, որոնք շատ փափուկ են ու որոնցով հաճելի է խաղալ: Դրան ավելացրեք ծեփելու համար հատուկ տախտակ ,  Ձեր երևակայությունը  և վստահ եղեք, որ  փոքրիկի համար երեկոները երբեք  ձանձրալի չեն լինի:

Խաղ №1. Կերակրենք ծիտիկին

Խաղի համար անհրաժեշտ է փոքրիկին ծանոթ  ցանկացած թռչունի նկար:  Ձեր նպատակն է սովորեցնել 

Պլաստիլինով խաղերը միշտ էլ եղել են ամանահայտնիները բոլոր ժամանակներում: Մեր օրերում փոքրիկի համար  կարելի է ընտրել պլաստիլիններ, որոնք շատ փափուկ են ու որոնցով հաճելի է խաղալ: Դրան ավելացրեք ծեփելու համար հատուկ տախտակ ,  Ձեր երևակայությունը  և վստահ եղեք, որ  փոքրիկի համար երեկոները երբեք  ձանձրալի չեն լինի:

Խաղ №1. Կերակրենք ծիտիկին

Խաղի համար անհրաժեշտ է փոքրիկին ծանոթ  ցանկացած թռչունի նկար:  Ձեր նպատակն է սովորեցնել 

փոքրիկին պլաստիլինից փոքրիկ կտորներ պոկել:

 

Այդ նպատակով  վերցրեք դեղին պլաստիլին և  առաջարկեք փոքրիկին կերակրել ծիտիկին: Ինքներդ պոկեք մի քանի կտոր և դրեք ափսեի մեջ: Փոքրիկը արագ կկրկնի նույնը:

Խաղ №2. Պատրաստում ենք երշիկ

Այս խաղի համար անհրաժեշտ է խաղալիք փիսիկ և ափսե: Ձեր խնդիրն է  օգնել  փոքրիկին պլաստիլինից լարեր կամ ավելի պատկերավոր` երշիկ ստանալ: Դա պետք է կատարեք ինչպես տախտակի վրա, այնպես էլ ափերի մեջ: Խաղի ընթացքում առաջարկեք փոքրիկին իր պատրաստած երշիկով կերակրել փիսիկին:

Խաղ №3.Կերակրում ենք ընտանիքի անդամներին օղաբլիթներով

Այս խաղը նախորդի շարունակությունն է: Առաջարկեք փոքրիկին  ընտանիքի անդամներին կերակրել օղաբլիթներով: Այս անգամ նույնպես ծեփում ենք երշիկներ, ինչպես նախորդ խաղում,  և միացնում եզրերը: Այսպիսով կստացվի օղաբլիթ,  որով   կարելի է հյուրասիրել քույրիկին, տատրիկին և հայրիկին:

Խաղ №4. Սալիկապատում ենք փողոցը

Այս խաղի համար վերցրեք սովորական բարձրորակ թուղթ և նկարեք ճանապարհ: Թող Ձեր հրաշքը պլաստիլինից ծեփի քարիկներ ճանապարհ «կառուցելու» համար, որպեսզի  դրանց վրայով կարողանան անցնել  մեքենաները և գնացքները: Փոքրիկը պետք է  պլաստիլինից պոկի ոչ մեծ կտորներ, դրանք հարթեցնի` վերածելով ոչ մեծ սալիկի և  կողք կողքի  փակցնի թղթի վրա:

Игра №5. Աշունը այգում

Եթե անգամ դրսում շոգ  է կամ ընդհակառակը՝ ձյուն է գալիս,  պատկերացնեք, որ եկել է աշունը: Թղթի վրա նկարեք ծառեր և ասեք փոքրիկին, որ պետք է դրանք զարդարեք տերևներով: Առաջարկեք նրան օգտագործել դեղին, կարմիր և գազարագույն երանգները: Թող նա մատիկներով հարթեցնի պլաստիլինի կտորները, տա տերևի տեսք և փակցնի ինչպես ծառին,  այնպես էլ գետնի վրա՝ տալով տերևաթափի տեսք:

Այս խաղերը նախատեսված են 1 -1,5 և ավելի բարձր տարիքի փոքրիկների համար: Այս տարիքի համար բավական է 10-15 րոպե խաղը: Նմանատիպ վարժությունները զարգացնում են ուշադրությունը, մատիկների ճկունությունը,  մանր մոտորիկան, ինչպես նաև հետաքրքրությունը դեպի արվեստ:

Ցանկալի է խաղը ավարտին հասցնեք մինչ փոքրիկը  կձանձրանա, որպեսզի պահպանեք հետաքրքրությունը խաղի հանդեպ:

Գովազդ