Ինչպես պատրաստել մանկական փափուկ գիրք

Ժամանց

Մանկական զարգացնող գրքի օգնությամբ երեխաները սովորում են թվերը, գույները, տարվա եղանակները,  ժամացույցը, երկրաչափական մարմինները և այլն: Խաղում են մոտորիկան զարգացնող խաղեր:

Մայրիկներ Անի Հակոբյանը և Անի Թոփչյանը իրենց բալիկների համար պատրաստել են զարգացնող գիրք: Առաջին էջում ներկայացրել են գույները` ծիածանի տեսքով, երկրորդ էջում կոշիկների քուղերը՝ կապելու ձևը, երրորդ էջում` բերքահավաք, հավաքում են ծառի խնձորները, չորրորդում` տուն և ընտանիքի անդամներին, հինգերորդում` ժամացույց, թվերի ճիշտ դասավորություն,  վեցերորդում` փազզլ, ճիշտ դասավորում, յոթերորդ էջում ներկայացրել են երկրաչափական մարմինները, ութերորդ էջը փոքր-ինչ զվարճալի է. ներկայացրել են լվացքի մեքենա իր լվացքով, իսկ վերջին էջում մուլտհերոսների միջոցով պետք է ճիշտ տեղադրել թվերը: 

Գիրքը պատրաստելու համար օգտագործել են տարբեր կտորներ, սոսինձ: Գիրքը պատրաստելիս մի մասը սոսնձով են կպցրել, մի մասը ձեռքով կարել, իսկ մյուս մասը` կարի մեքենայով:

Գովազդ