11 զվարճալի ու օգտակար զբաղմունք այն երեխաների համար, ովքեր հատել են 1 տարեկանի սահմանը - մաս 2  

Ժամանց

 

Առաջին մասը կարդացեք այստեղ։

  1. Զրույց խողովակով

Ի՞նչ է հարկավոր` թղթե դատարկ խողովակ

Ինչպե՞ս խաղալ՝  Զրուցեք կամ ծիծաղելի ձայներ հանեք խողովակի միջով և հետևեք՝ ինչպես է արձագանքում փոքրիկը, երբ դրան հաջորդում է ձեր սովորական ձայնը: Հետո նրան հերթ տվեք, որպեսզի նա էլ փորձի նման ձայներով խոսել ձեզ հետ:  Երեխաներն այս տարիքում սիրում են, այսպես ասած, «խաղալ լեզվով», ինչը հնարավորություն է տալիս փորձարկել նոր ձայներ: «Եկեք խաղանք ու սովորենք միասին» գրքի համահեղինակ Լայդերմանն ասում է, որ լեզուն իրականում ձայների ամբողջություն է: Այսինքն` թոթովանքը հետո կվերածվի բառերի, ինչն էլ, իր հերթին, կզարգացնի հումորի զգացումը:

Հմտություններ՝  հերթի սպասել, ձայները տարբերակել

 

  1. Գնալ-գտնել

Ի՞նչ է պետք անել՝  երեխային ուղարկեք`որևէ բան գտնել-բերելու, օրինակ` կոշիկները, գնդակը կամ բաժակը: Բացի նրանից, որ նա կվարժեցնի իր լեզվական ընկալունակությունը`հետևելով ցուցումներին, նա նաև կզարգացնի որևէ բան ինքնուրույն անելու կարողությունը:

Խաղի տարբերակներ` զվարճալի ցուցումներ տվեք, օրինակ՝ «գուլպան դիր գլխիդ». այդպես նաև հումորը կզարգացնեք:

Հմտություններ՝ ընկալունակություն, մտապահում, հիշողություն

 

  1. Կպչուն թուղթ

Ի՞նչ է հարկավոր՝ մաքուր կպչուն թուղթ

Ինչպե՞ս խաղալ: Կպչուն թղթից կտրեք երկու ոտք երկարությամբ հատված ու փակցրեք հատակին: Թույլ տվեք երեխային ցատկել, քայլել, պարել վրան: այդպես նա ավելի լավ կճանաչի իր մարմինը:  Շատ հաճախ մենք մտածում ենք, որ երեխաների խաղերի համար գործում են հստակ կանոններ: Ազատվեք դրանցից ու երեխային էլ տվեք ազատություն:

Խաղի տարբերակներ՝  կարող եք կպչուն հատվածի վրա դնել խաղալիքներ և հանձնարարել փոքրիկին պոկել դրանք ու տեղաշարժել:  

Հմտություններ`շոշափելիքներ, մկանների ամրացում, մարմնի ճանաչում

 

  1. Կպչուն կլորակներ

Ի՞նչ է հարկավոր` կպչուն կլոր թղթիկներ

Ինչպե՞ս խաղալ` կպչուն կլորակները փակցրեք փոքրիկի դեմքին և շեղեք նրան ինչ-որ բանով նախքան հայելուն մոտեցնելը: Եթե փոքրիկը ձեռքը կտանի դեպի քթիկը կամ թուշիկը, որպեսզի պոկի կլորակը, կնշանակի, որ նա գիտակցում է, որ ինչ-որ բան սովորական չէ իր արտացոլանքի մեջ: Դոկտոր Լեյդերմանն ասում է. «Փոքրահասակ երեխաները սեփական «ես»ը դժվար են ընկալում, բայց որպես կանոն, այս տարիքում նրանք հասկանում են, որ հայելու մեջ իրենց են տեսնում: Այդուհանդերձ, եթե ձեր փոքրիկը դեռ չի արձագանքում հայելուն, մի մտահոգվեք. դեռ ժամանակ կա»:

Խաղի տարբերակներ՝   ծիծաղելի գլխարկ դրեք  փոքրիկի գլխին  ու հետևեք՝ ինչպես է նա հանում այն։

Հմտություններ՝  ինքնաճանաչում

 

  1. Եկեք հաշվենք

Ինչպե՞ս խաղալ՝  երեխաները սիրում են հաշվել ձեռքերի ու ոտքերի մատիկները. այնպես որ բարձրաձայն հաշվեք՝ փոքրիկին սովորեցնելով դիպչել յուրաքանչյուր մատիկին մեկ անգամ ու ձեզ հետ հավասար հաշվել:  Լեյդերմանն ասում է, որ կարևոր չէ՝ փոքրիկը հերթականությամբ է հաշվում, թե ոչ, կարևորը՝ նա կարողանա հասկանալ հաշվելու սկզբունքը:

Խաղի տարբերակներ՝ հաշվեք աստիճանները, երբ իջնում կամ բարձրանում եք, հաշվեք, երբ սպասում եք լուսացույցի կանաչ լույսին, հաշվեք պղպջակները, որոնք սավառնում են օդում: 

Հմտություններ՝ հաշվելու կարողություն

  

  1. Խզբզոց փշուրների վրա

Ի՞նչ է հարկավոր`մանկական մանրաձավար, կրեկերի փշրանք և թուղթ

Ինչպե՞ս խաղալ՝ մանրաձավարը կամ փշրանքը շաղ տվեք թղթին և ցույց տվեք՝ ինչպես է հնարավոր մատիկով ինչ-որ բան նկարել: «Պարզ խաղ՝ հեշտ զբաղմունք երեխայի համար» գրքի հեղինակ Ռեյչըլ Քոլին ասում է, որ փոքրիկն այդպես կարող է, օրինակ, կրկնօրինակել իրենից մեծ քույր-եղբայրներին:

Հմտություններ՝ ձեռագրի զարգացում, պատճառահետևանքային կապի ընկալում

 

     11․ Հետ հավաքել

Ի՞նչ է հարկավոր՝  խաղ-թունել, խճանկար (puzzle), մասնիկներով խաղալիքներ

Ինչպե՞ս խաղալ՝  խճանկարը կամ խաղալիքը մասնատեք և երկու կույտի բաժանեք՝ մեկ կույտը դնելով թունելի մի ծայրին: Փոքրիկը պետք է մասնիկները թունելի միջով անցկացնի և համալրի մյուս կույտը:

Հմտություններ՝ կենտրոնացում, բազմաքայլ հանձնարարության կատարում 

 

Աղբյուրը՝ babycenter.com

 

Գովազդ