Ինչպես պաշտպանել գլուխը

Եթե եղանակը համեմատաբար տաք է, ապա կարող եք բավարարվել տրիկոտաժե գլխարկով: Երբ ջերմաստիճանը իջնում է զրոյականից, փոքրիկին անհրաժեշտ է հագցնել բրդյա երկու շերտանի  գլխարկ: Եթե  քամի է, ապա գլխարկի  տակից  ցանկալի է կրել  նաև գլխաշոր:

Մորթե գլխարկները նախընտրելի  է օգտագործել ձմռան ցրտերի ժամանակ: Սակայն շարժուն երեխաների դեպքում անգամ ձմռանը մորթե գլխարկները ցանկալի չեն. Գլուխը մորթե գլխարկի մեջ շուտ է քրտնում:

Գլխարկը պետք է  ամուր գրկի գլուխը և փակի  ականջները:

 


Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ

Փոքրիկի համար ցավոտ է սնունդը կուլ տալ, չորացել է կոկորդը, քոր է գալիս և մղկտում. շտապ մտածեք կանխել հիվանդության սրումն առաջին իսկ ախտանշաններից, առանց ժամանակ կորցնելու:

Քայլ առաջին

Հանում ենք ցավը

  • Ցավը հանգստացնելու և բորբոքումը թուլացնելու համար կօգնի առանցշաքարի Լիդինցի դեղամիջոցը` վիտամին C-ով, անանուխով կամ եղեսպակով (շալֆեյ): Կարելի է փոքրիկին նաև մի գդալ մեղր տալ, եթե, իհարկե, փոքրիկը չունի վերջինիս նկատմամբ ալերգիա, կամ ազնվամորու մուրաբա:
  • Եռացող կաթի մեջ լցրեք կտրատած թուզ և օրական 3-4 անգամ տվեք փոքրիկին: Ուշադիր եղեք, որ նա առանց շտապելու ըմպի այն, այլապես ազդեցությունը զգալի չի լինի: Այս պատրաստուկն օգտակար է նաև հազի ժամանակ:

Փոքրիկին տվեք կիտրոն կամ նարինջ (եթե կիտրոնը նրա համար հաճելի չէ), որ ծծելով ուտի կամալոեի տերև. այդ բույսի հյութը արագորեն թեթևացնում է ցավը և

Առջևում ձմեռ է` փոքրիկների սիրելի եղանակը: Ձմեռը, սակայն, նաև փորձության շրջան է ծնողների համար. զերծ պահել երեխային մրսելուց ու հիվանդանալուց` միևնույն ժամանակ չզրկելով նրան արտաքին աշխարհի հետ շփումից:

«Պետք է ուշադիր լինենք, տաք, բայց թեթև հագցնենք մեր փոքրիկներին»,-ասում է մանկաբույժ Ասյա Ներսիսյանը:

Գլխարկ, ձեռնոցներ, շարֆ,  տաք վերարկու. սրանք այն 4 կարևոր հագուստ-աքսեսուարներն են, որոնք, ըստ մանկաբույժի,  պարտադիր են Ձեր փոքրիկի համար տարվա ամենացուրտ եղանակը սկսելուց առաջ:

 

Գովազդ