Կարմրուկ

Խնամք

Կարմրուկին բնորոշ է ցանը, տենդը, շնչառական համակարգի ուղիների, աչքի լորձաթաղանթի ախտահարումը: Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որն անկայուն է արտաքին միջավայրում:

Վարակի աղբյուրը մարդն է: Մեծ նշանակություն ունի կարմրուկով հիվանդ մարդու հետ շփման փաստը: Հիվանդությունն ավելի շատ լինում է ձմռան և գարնան ամիսներին:

Ինկուբացիոն շրջանը տևում է 9-10,  երբեմն 17 օր, կարմրուկի դեմ պատվաստվածներինը` մինչև 21օր: Ինկուբացիոն շրջանից հետո նկատվում է արցունքահոսություն, գլխացավ, թուլություն, ջերմությունը բարձրանում է մինչև 40 աստիճան, նկատվում է ախորժակի բացակայություն: Այնուհետև, 3-4 օր հետո, սկսվում է ծաղկման շրջանը, որն ուղեկցվում է ցանավորումով, բարձր ջերմությամբ: Սկսվում է դեմքից, պարանոցից, 2-րդ օրն արդեն  նկատվում է իրանին , 3-ը` վերջույթներին, 4-րդ օրվանից սկսում է անցնել, 6-րդ օրը

Կարմրուկին բնորոշ է ցանը, տենդը, շնչառական համակարգի ուղիների, աչքի լորձաթաղանթի ախտահարումը: Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որն անկայուն է արտաքին միջավայրում:

Վարակի աղբյուրը մարդն է: Մեծ նշանակություն ունի կարմրուկով հիվանդ մարդու հետ շփման փաստը: Հիվանդությունն ավելի շատ լինում է ձմռան և գարնան ամիսներին:

Ինկուբացիոն շրջանը տևում է 9-10,  երբեմն 17 օր, կարմրուկի դեմ պատվաստվածներինը` մինչև 21օր: Ինկուբացիոն շրջանից հետո նկատվում է արցունքահոսություն, գլխացավ, թուլություն, ջերմությունը բարձրանում է մինչև 40 աստիճան, նկատվում է ախորժակի բացակայություն: Այնուհետև, 3-4 օր հետո, սկսվում է ծաղկման շրջանը, որն ուղեկցվում է ցանավորումով, բարձր ջերմությամբ: Սկսվում է դեմքից, պարանոցից, 2-րդ օրն արդեն  նկատվում է իրանին , 3-ը` վերջույթներին, 4-րդ օրվանից սկսում է անցնել, 6-րդ օրը ցանավորումն արդեն ամբողջությամբ վերանում է:

Կարմրուկով հիվանդին պետք է մեկուսացնել, առանձնացնել խնամքի պարագաները, սպասքը, խաղալիքները, հաճախակի օդափոխել սենյակը, պահպանել հիգենիայի կանոնները, քթանցքները մաքրել վազելինով, թաց բամբակով, կաթեցնել քթի կաթիլներ: Աչքերը լվանալ եռացրած հովացրած ջրով օրը 3-4 անգամ: Բերանը ողողել կալիում պերմանգանատի թույլ լուծույթով, սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, առատ հեղուկների հետ միասին:

Կարմրուկի թեթև տեսակի դեպքում դեղորայք չի նշանակվում: Ծանր դեպքերում նշանակվում է հակաբիոտիկներ, տարվում է սիմպտոմատիկ բուժում:Կարանտինը սահմանվում է 21օր:

 

Ներկայացրեց Անի Ասատրյանը

Գովազդ