Ինչով զբաղեցնել փոքրիկին, երբ նա հիվանդ է

Խնամք

Փոքրիկի հիվանդությունը լուրջ փորձություն է ծնողների համար: Հարկավոր է ոչ միայն կազմել սննդակարգ, ապահովել ճիշտ ռեժիմ, այլ նաև պատրաստել հազար ու մի խաղեր համարյա չշարժվող պստիկի համար: Հայրիկի և մայրիկի առաջադրանքն է ամեն բան անել , որպեսզի փոքրիկը քիչ շարժվի և թռչկոտի, այլ զբաղվի ինչ-որ հանգիստ բանով:

Ծեփում ենք պլաստիրինով

Այժմյան շուկան լեփ- լեցուն  է տարբեր տիպի  և գույնի, հաճելի,  որակյալ և երեխայի համար անվտանգ պլաստիրիններով: Եթե փոքրիկը 3-4 տարեկան է, ապա կարող է ինքնուրույն ծեփել: Հանձնարարեք փոքրիկին

Փոքրիկի հիվանդությունը լուրջ փորձություն է ծնողների համար: Հարկավոր է ոչ միայն կազմել սննդակարգ, ապահովել ճիշտ ռեժիմ, այլ նաև պատրաստել հազար ու մի խաղեր համարյա չշարժվող պստիկի համար: Հայրիկի և մայրիկի առաջադրանքն է ամեն բան անել , որպեսզի փոքրիկը քիչ շարժվի և թռչկոտի, այլ զբաղվի ինչ-որ հանգիստ բանով:

Ծեփում ենք պլաստիրինով

Այժմյան շուկան լեփ- լեցուն  է տարբեր տիպի  և գույնի, հաճելի,  որակյալ և երեխայի համար անվտանգ պլաստիրիններով: Եթե փոքրիկը 3-4 տարեկան է, ապա կարող է ինքնուրույն ծեփել: Հանձնարարեք փոքրիկին պատրաստել անիվ  մեքենայի համար, գլխարկ տիկնիկի համար, սկյուռիկի համար ընկույզներ: Կարելի է անգամ գնել անյպիսիները, որոնք ունեն հատուկ ուղեցույց, ֆորմաներ և գործիքներ:

Նկարում ենք ներկերով և մատիտով

Հիվանդության ընթացքում կարելի է նկարել նկարներ տատիկների և պապիկների համար: Նկարել ինչ-որ յուրահատուկ բան ծնողների օգնությամբ: Գնեք մթության մեջ լույս տվող մատիտներ կամ մատիկին հագցնովի մատիտներ: Հորինեք սցենար և այն արտացոլեք թղթի վրա: Եթե փոքրիկը  ձանձրանա թղթի վրա նկարելուց, հիշեք, որ կարող եք օգտագործել նաև փայտ կամ մետաղ:

Կառուցում ենք քաղաքներ

Եթե փոքրիկը  չի սիրում ծեփել կամ նկարել, նրան հնարավոր է հետաքրքրեն  կոնստրուկտորները:   Դուք պարզապես պետք է ձեռք բերեք դրա այն տեսակը, որով հետաքրքրված է Ձեր փոքրիկը: Հնարավոր է դա լինի մագնսիներով կամ մետաղական մասնիկներով կոնստրուկտոր:

Այս տեսակ զբաղմունքի առավելությունը մեծ  է՝ փոքրիկը կլանված աշխատում է, զարգացնում է մատիկները և մտածողությունը, չի վազվզում  և նորանոր բաներ է հայտնաբերում իր համար: Ֆանտազիա, տարածական մտածողություն, տրամաբանություն. սրանք  նմանատիպ խաղի բոնուսներից են:

Հեռուստացույց և համակարգիչ

Հաճախ փոքրիկները ծնողներին խնդրում են, որպեսզի նրանք միացնեն իրենց սիրած մուլտֆիլմը հեռուստացուցով կամ համակարգչով: Եթե անգամ Դուք ունեք  ժամանակակից, ապահով էկրան, ապա պետք չէ լսել փոքրիկին: Նրա աչքերը շուտ կհոգնեն, գլուխը կցավի, նա կդառնա նյարդային  և գրգռված: Արեք ամեն բան, որպեսզի  հիվանդության ժամանակ սահմանափակեք այդ զբաղմունքը:

Եվ ամենագլխավորը, հիշեք, որ խաղերի վրա արված բոլոր ծախսերը արդարացված են: Ավելի լավ է գնեք նոր կոնստրուկտոր, քան օրերով կամ շաբաթներով բուժեք նրան անցանկալի բարդացումներից, որոնք նա կստանա ջերմության իջնելու միջակայքում վազվզելով ու թռչկոտելով:

 

Նյութն ըստ molodayamama.ru  կայքի

 

 

Գովազդ