Երբ կարելի է «մենակ»թողնել փոքրիկին-մաս 1

Խնամք

Ցանկանում ե՞ք վերսկսել Ձեր աշխատանքը կա՞մ ցանկանում եք մի քանի օրով հանգստի մեկնել, սակայն չգիտեք, թե որ տարիքից փոքրիկին կարելի է ուրիշի խնամքին թողնել: Տվյալ նյութում կփորձենք պատասխանել այդ հարցերին:

Հստակ տարիք, թե երբ կարող է մայրը թողնել փոքրիկին,  մասնագետները նշել չեն կարողանում: Որպեսզի կողմորոշվեք, թե արժե  արդյոք փոքրիկին թողնել, պետք է հաշվի առնել 2 կանոն:

Ինչքան քիչ ժամանակ է փոքրիկն  անցկացնում մայրիկի հետ կյանքի առաջին տարում, այնքան

Ցանկանում ե՞ք վերսկսել Ձեր աշխատանքը կա՞մ ցանկանում եք մի քանի օրով հանգստի մեկնել, սակայն չգիտեք, թե որ տարիքից փոքրիկին կարելի է ուրիշի խնամքին թողնել: Տվյալ նյութում կփորձենք պատասխանել այդ հարցերին:

Հստակ տարիք, թե երբ կարող է մայրը թողնել փոքրիկին,  մասնագետները նշել չեն կարողանում: Որպեսզի կողմորոշվեք, թե արժե  արդյոք փոքրիկին թողնել, պետք է հաշվի առնել 2 կանոն:

Ինչքան քիչ ժամանակ է փոքրիկն  անցկացնում մայրիկի հետ կյանքի առաջին տարում, այնքան ավելի հեշտ է հետագայում թողնում մայրիկին (բաժանումն ավելի հեշտ է տեղի ունենում):

Մինչև 8 ամսականը (իդեալական է մինչև 1 տարեկանը) փոքրիկին չպետք է թողնել առանց մայրիկի մի քանի ժամից ավելի: Դրա հետ մեկտեղ, շատ կարևոր է, որպեսզի մայրիկի բացակայության ընթացքում փոքրիկը  գտնվի ճիշտ միջավայրում և ճիշտ մարդու հետ: Հոգեբանների կարծիքով մինչ մեկ տարեկանը փոքրիկների մոտ ձևավորվում է այսպես կոչված «հիմքային  վստահությունը  շրջապատի նկատմամբ»: Ի՞նչ է նշանակում «հիմքային»: Այն, որ դրա հիման վրա է փոքրիկի մոտ ձևավորվում ապահովվածության, վստահության զգացողությունը:   Փոքրիկները, որոնք կյանքի առաջին  տարվա ընթացքում ստանում են բավականին սեր և խնամք , հետագայում ավելի ինքնուրույն են դառնում: Նրանց համար մայրիկի հեռանալուն պես աշխարհը փուլ չի գալիս, տագնապ չի առաջանում: Նրանք վստահ են նրանում, որ մայրիկը անպայման հետ կվերադառնա:

Ստուգեք, թե փոքրիկի մոտ կապվածության որ տեսակն է: Եթե դա առողջ կապվածություն է, ապա հանգիստ կարող եք թողնել նրան: Եթե դա կրում է հիվանդագին բնույթ, ապա շտապել պետք չէ:

«Կախվածություն» տերմինը հորինել է անգլիացի հոգեվերլուծող և ընտանեկան հոգեբան Ջոն Բոուլին  : Կախվածությունը  մայրիկի և փոքրիկի շփումն է հիմնված նրա վրա, որ մայրիկը բավարարում է  փոքրիկի սիրո և պաշտպանվածության  պահանջմունքները: Եթե կարողացել  եք դրան հասնել, ապա նման  հարաբերությունները կոչվում են  «առողջ կախվածություն»:  Եթե փոքրիկը որոշակի պատճառներով թերի  է ստանում այդ ամենը, ապա նրա մոտ ձևավորովում է «հիվանդագին կախվածություն»:

Ինչպե՞ս իմանալ, թե որ տեսակի կախվածությունն է Ձեր փոքրիկի մոտ:

Ձեզ ընդամենը անհրաժեշտ է մի քանի ժամով դուրս գալ  ու ուշադիր հետևել, թե ինչպես է փոքրիկը արձագանք տալիս Ձեր հեռացմանը:  Բոլոր փոքրիկները լացում են, երբ հեռանում է մայրիկը: Յուրաքանչյուր մանկական հոգեբան Ձեզ կասի, որ նմանատիպ պահվածքը նորմալ է: Իսկ ահա, թե ինչպես նա Ձեզ կդիմավորի, կօգնի Ձեզ տարբերակել կախվածության տեսակը:

Առողջ կախվածություն. Փոքրիկը  միշտ ուրախ է մայրիկի վերադարձին: Կարող  է տխրել նրա  հեռանալուց  և ուրախանալ նրա վերադարձին: Դրա հետ մեկտեղ, երբ մայրիկը հեռանում է, փոքրիկը հեշտ է տարվում այլ բաներով:

Հիվանդագին կախվածություն: Երբ մայրիկը վերդառնում է տուն, փոքրիկը կամ անտեսում է նրա գալը կամ սկսում վրեժ լուծել՝  կծել , ճանկռտել կամ կոպտել:

Շարունակելի

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ