Երբ կարելի է «մենակ»թողնել փոքրիկին-մաս 2

Խնամք

Ի՞նչ անել, եթե  փոքրիկի մոտ առկա է հիվանդագին կախվածություն մայրիկից: Նախ.

  • Խուճապի մի մատնվեք, քանի որ առողջ կախվածությունը ստեղծվում է ժամանակի ընթացքում: Պարզապես հիմա դեռևս այդ ժամանակը չէ, երբ նա կարող է  Ձեզ ազատ թողնել:
  • Մի հանդիմանեք փոքրիկին արցունքների  համար և մի ներշնչեք նրան, որ նա սխալ է վարվում:
  • Փորձեք հասկանալ, ինչն է նրա պահվածքի պատճառը և ուշադրություն դարձրեք հետևյալին՝ արդյոք շատ չեք պաշտպանում փոքրիկին, չեք անտեսում արդյոք նրա հետաքրքրությունները, հետևողական եք արդյոք դաստիարակման հարցում, օրինակ՝ միշտ նույն կերպ ե՞ք արձագանքում նրա որոշակի

Ի՞նչ անել, եթե  փոքրիկի մոտ առկա է հիվանդագին կախվածություն մայրիկից: Նախ.

  • Խուճապի մի մատնվեք, քանի որ առողջ կախվածությունը ստեղծվում է ժամանակի ընթացքում: Պարզապես հիմա դեռևս այդ ժամանակը չէ, երբ նա կարող է  Ձեզ ազատ թողնել:
  • Մի հանդիմանեք փոքրիկին արցունքների  համար և մի ներշնչեք նրան, որ նա սխալ է վարվում:
  • Փորձեք հասկանալ, ինչն է նրա պահվածքի պատճառը և ուշադրություն դարձրեք հետևյալին՝ արդյոք շատ չեք պաշտպանում փոքրիկին, չեք անտեսում արդյոք նրա հետաքրքրությունները, հետևողական եք արդյոք դաստիարակման հարցում, օրինակ՝ միշտ նույն կերպ ե՞ք արձագանքում նրա որոշակի պահելաձևին:

Ահա արտաքին գործոնների  մի ցանկ, որը պետք է հաշվի առնել:

Դրական փաստեր

  • Դուք ունեք վստահելի, լավ և երեխա սիրող մի ծանոթ, որը պատրաստ է հոգ տանել նրան Ձեր բացակայության ընթացքում: Իդեալական է, երբ նա հարազատ մարդ է, որի հետ փոքրիկն  ապրում է կամ մեկը, ում փոքրիկն ավելի հաճախ է տեսնում: Որպեսզի ընթացքը, երբ ինչ-որ մեկը մնում է Ձեր փոքրիկի հետ,  լինի հաճելի երկուսին էլ:
  • Փոքրիկին թողնում եք այն սենյակում, որում նա, այսպես ասած,  ապրում է՝ իր տարածքում:
  • Փոքրիկն  արդեն կարողանում է խոսել ու արտահայտել իր զգացմունքները, նա կարող է հեռախոսով կամ սկայպով հաղորդակցվել Ձեզ հետ:
  • Դուք նրան արդեն թողեք եք որոշ ժամանակ   և երբ վերադառնում եք, նա ուրախ վազում  է դեպի Ձեզ, կախվում Ձեր վզից և պատմում է, թե ինչպես է անցկացրել օրը:

Բացասական փաստեր

  • Դուք նրան կրծքով եք կերակրում կամ մոտ 2 ամիս առաջ եք թողել կրծքով կերակրումը: Մայրիկի հեռացումը և կաթից կտրվելու համընկնումը բավականին մեծ ստրես է:
  • Փոքրիկը դեռ մեկ ու կես տարեկան չէ: Սկսած այդ ժամանկահատվածից նրա մոտ առաջանում է ինքնուրույնության ձգտումը, և բաժանումը նրա համար դառնում է փոքր- ինչ պակաս ցավոտ: Այդ տարիքում նրան կարելի է բացատրել, որ ծնողները կվերադառնան և նրան հավերժ չեն թողնում:
  • Երբ վերադարձել եք փոքրիկի մոտ կարճ բաժանումից հետո, իսկ նա Ձեզ արհամարհում է կամ «վրեժ» է լուծում՝ կծում կամ հարձակվում է:
  • Դուք ինքներդ որոշակի կախվածություն եք զգում փոքրիկից և չեք կարող անգամ մեկ ժամ արևի տակ պառկել ու չմտածել  փոքրիկի մասին: Եթե Դուք  դեռ չհեռացած ունեք  մեղքի զգացում այն մտքից, որ փոքրիկին առանց Ձեզ եք թողնում:
  • Փոքրիկը վատ գիտի այն մարդուն, ում հետ նրան թողնում եք: Միջինում մեկ ամիս պետք է ծանոթ լինեն, պարբերաբար շփվեն, նոր միայն մենակ մնան, առանց մայրիկի:
  • Փոքրիկի պահելաձևը  զգալի փոխվում է Ձեր բացակայության ընթացքում: Նա ագրեսիվ է դառնում, չենթարկվող կամ հակառակը՝ «սառում» է և ժամերով դուրս չի գալիս անկյունից:

Եթե Ձեր հեռացումը, բաժանումը  համընկնում է փոքրիկի  կրիզիսային տարիքի հետ, օրինակ՝ երեք տարեկանի ճգնաժամը,  ապա նրան մենակ թողնել ցանկալի  չէ:

 

Տես նաև նյութի առաջին մասը

Երբ կարելի է «մենակ»թողնել փոքրիկին-մաս 1

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ