Եթե աշխատում եք կամ պատրաստվում եք մի քանի օրով հանգստի կամ գործողման մեկնել, ապա փոքրիկին պետք է նախապատրաստել, որպեսզի նա թեթև տանի բաժանումը մայրիկի հետ: Այսպիսով, ի՞նչ է պետք, որպեսզի փոքրիկը հնարարավորինս թեթև տանի բաժանումը մայրիկի հետ:
- Պատմեք փոքրիկին այն մասին, թե ինչ պետք է անեք առանց նրա, թե ինչքան կկարոտեք ու կհիշեք նրա մասին և ինչքան ամուր կգրկեք նրան հանդիպման ժամանակ և կփոխանակվեք նվերներով:

- Քննարկեք նրա հետ, թե նա ինչպես պետք է անց կանցնի ժամանակը առանց Ձեզ, որտեղ և ում հետ:
- Բացատրեք նրան, թե ինչքան ժամանակով եք բացակայելու և որ անպայման կվերադառնաք:
- Երբեք աննկարտ մի հեռացեք, քանի դեռ փոքրիկը տարված է այլ բանով: Նա դա կգնահատի որպես Ձեր կողմից դավաճանություն և իրեն լքելու փորձ: Հրաժեշտ տվեք նրան և համբուրեք բաժանումից առաջ:
- Թողեք փոքրիկին նրան հարազատ և սիրող մեկի մոտ, ում նա նույնպես սիրում է: Իդեալական կլինի, եթե այդ մարդը կարողանա որոշ ժամանակ մնալ Ձեր տանը:
- Եթե փոքրիկին անհրաժեշտ է տեղափոխվել, ապա նրա հետ վերցրեք այն խաղալիքները, որոնք նրան հարզատ են կամ նա որոշակի կախվածություն ունի դրանցից:
- Եթե փոքրիկը ունակ է հեռախոսով խոսելու, ապա գոնե օրը մեկ անգամ զանգահարեք նրան:
- Նամակ գրեք: Եթե նա դեռևս փոքրիկ է և կարդալ չգիտի, ապա նամակը կարելի է նկարել: Նկարեք Ձեր հյուրանոցի համարը կամ մանրամասներ այն միջավայրից, որում գտնվում եք: Որպես պատասխան փոքրիկը կնկարագրի Ձեզ այն , ինչ նրան անհանգստացնում է ներկա դրությամբ:
- Հորինեք խաղեր, որոնք կարող եք խաղալ հեռավորության վրա: Օրինակ, կարելի է հեքիաթ հորինել հեռախոսով: Եթե արդեն Ձեր հերթը գա հորինելու, փորձեք այնպիսի սյուժե մտածել, որը զարգացում կենթադրի: Կանգ առեք ամենաինտրիգային պահին և որպես շարունակություն փոքրիկը անպայման կկարողա ինչ-որ բան հորինել:
- Մասնակից եղել նրա կյանքի բոլոր իրադարձություններին` խաղեր, ընկերներ, հետաքրքրություններ: Արդյոք նա նոր մուլտֆիլմ դիտել է կամ թատրոն գնացել: Թող նա կիսվի Ձեզ հետ ամենի մասին:
- Մտածեք անակնկալների մասին, որոնք կարող են փոքրիկին ուրախացնել Ձեր բացակայության ընթացքում: Նրանք կարող են անգամ մանրուքներ լինել` մազակալ, մեքենա, մատիտ: Թող հայրիկը կամ տատիկը ամեն օր նրան տան մայրիկի կողմից նվերներ կամ ավել լավ կլինի, երբ նա ինքը գտնի դրանք թաքցված վայրերից: Նման ոչ խորամանկ մանրուքները կթեթևացնեն Ձեր վերադարձի սպասումները:
Նյութն ըստ mama.ru կայքի