Ինչու է պարտադիր ատամների խնամքը. հիմնավորում` մայրիկների համար

Ատամները պետք է լինեն առողջ, եւ դա կարեւոր է տարբեր պատճառաբանություններով: Եթե դուք խնամեք դրանք, նրանք կհոգան ձեր մասին: Ուժեղ ու առողջ ատամները կօգնեն ձեզ ծամել այն կերակուրը, որը կօգնի ձեզ մեծանալ: Դրանք օգնում են ձեզ խոսել ճիշտ: Եվ վերջապես դրանք օգնում են ձեզ հիանալի տեսք ունենալ:

Ինչու պետք է ատամները լինեն առողջ

Ատամները խնամելով` դուք նախեւառաջ կանխում եք բակտերիաների ներթափանցումը: Ուտելուց հետո

մանրէներն ավելի են մոլեգնում` միախառնվելով ձեր ատամների վրա կուտակված շաքարին, ճիշտ այնպես, ինչպես մոծակները պիկնիկի ժամանակ: Մանրէները այն վերածում են թթուների, որոնք քայքայում են ատամի էմալը` առաջացնելով անցքեր:  Դրանք նաեւ վնասում են լնդերը` դարձնելով կարմիր, այտուցված ու ցավոտ:  Հիշեք, լնդերը հենց այն հյուսվածքներն են, որոնք պահում են ատամներն իրենց տեղում:  Եթե դուք չխնամեք ձեր փոքրիկի ատամները, խոռոչներն ու անառողջ լնդերը, նրանք բերանը կհիվանդանա, կերակուր ուտելը կդժվարանա, եւ նրանք չեք ցանկանա հաճախ ժպտալ:

Նախքան ատամի խոզանակի ստեղծումը

Մենք հիմա բախտավոր ենք, որ  այսքան բան գիտենք ատամների խնամքի մասին: Շատ հնում, երբ մարդիկ ծերանում էին, նրանց ատամները փտում էին: Որպեսզի ազատվեին ատամնացավից, պարզապես ազատվում էին ատամից: Որոշ ժամանակ անց մարդիկ հասկացան, որ ատամները պետք է մաքրել, պարզապես չունեին ատամի խոզանակ ու մածուկ:  Մինչ դուք կմաքրեք ձեր ատամներն այդ հաճելի քսուկով ու կդժգոհեք, մտածեք, թե ինչ էին օգտագործում հնում մարդիկ`

  • Կավիճ կամ ածուխ
  • Կիտրոնի հյութ
  • Մոխիր
  • Տոբակոյի եւ մեղրի խառնուրդ