Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում ծով տանել. Մասնագետի խորհուրդները

Խնամք

Ամռան հանգիստը ծնողները նախընտրում են անցկացնել երեխաների հետ: Հաշվի առնելով, որ նրանցից շատերը պատրաստվում են ծով գնա, Panorama.am-ը լսել ու ընթերցողներին է փոխանցում մանկաբույժի խորհուրդները` օդափոխության, ջրի ու սննդի փոփոխության վատ հետևանքներից խուսափելու համար: 

Մինչև 3 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում ծովափ տանել, իսկ մինչև 1 տարեկան օդափոխություն, երկրից դուրս տանել ընդհանրապես չի կարելի: Panorama.am-ին ասաց թիվ 2 բուժմիավորում պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը:

Ավելի բարձր տարիքի երեխաներին ծով տանելու դեպքում օդափոխության խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է

տալիս երեխաներին կարճ ժամանակով դուրս տանել` առավոտյան ու երեկոյան ժամերին:
«Առավոտյան ժամերին` 7-11-ը, և երեկոյան` ժամը 18-ից հետո, որպեսզի արևի ուղիղ ճառագայթներից խուսափեն»,-ասաց Կոջոյանը: 

Չարևահարվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս անպայման պաշտպանիչ, մանկական կրեմներ օգտագործել: 
Անցած տարիներին երեխաների հետ ծովափ գնացած ծնողներից շատերը դժգոհում էին, որ երեխաները հրաժարվել են ուտելիքից, աղիների հետ կապված խնդիրներ են առաջացել:

Դրանից խուսափելու համար մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին տարաներով իրենց հետ տանել այն ջրից, որը միշտ երեխան խմել է: Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա նախընտրելի է երեխայի համար սնունդ պատրաստել տնային պայմաններում:
«Էկզոտիկ մրգեր, ձկնատեսակներ խորհուրդ չի տրվում»,-ասաց Զ. Կոջոյանը:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ