Ինչպես կառավարել սթրեսը, երբ երեխան լացում է. ինչ անել` հավասարակշռությունը չկորցնելու համար – մաս 2

Խնամք

Առաջին մասը կարդացեք այստեղ

3. Վիզուալ պատկերացրեք հանգստացնող մի վայր. ձեզ հանեք այդ իրավիճակից` պատկերացնելով մի վայր, որը ձեզ խաղաղություն կպարգեւի: Օրինակ` շատ մարդիկ իրենց միանգամից լողափին պառկած են պատկերացնում: Ամեն ինչ պատկերացրեք  դետալներով` ձայներ, բուրմունք, եղանակ, որը կարող է ձեզ մաքսիմալ անդորր պատճառել:

4. Հիշեք, որ դուք մենակ չեք. դուք միլիարդավոր ծնողներից մեկն եք, ովքեր ամեն օր առերեսվում են երեխայի լացի հետ:

Այն, որ երեխան չի քնում, չի նշանակում, որ դուք վատ ծնող եք:   Ըստ ամենայնի, դա նաեւ չի նշանակում, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, չնայած եթե լացը կտրուկ դրսեւորում է վարքում, ապա արժե դիմել բժշկի: Լացը կարող է նշանակել, որ երեխան դեռեւս հարմարված չէ կյանքին արգանդից դուրս: Նա դեռ չգիտի` որքան եւ երբ պետք է քնի: Հասկացվածության պակասն է հիմնականում, որ նման գիշերների պատճառ է դառնում: Եվս մեկ անգամ հիշեք, որ դուք մենակ չեք:

5. Դադար վերցրեք.  նորմալ է սենյակից մեկ րոպեով դուրս գալն ու մտքերը հավաքելը: Եթե դուք շարունակ մնաք նույն լարված միջավայրում, դժվար կլինի փոխել ձեր տրամադրությունը` դժվարացնելով նաեւ փոքրիկի խաղաղվելը: Մի քանի րոպե վերցրեք ձեզ համար: Թուլացրեք ձեր լարված մկանները, խորը շնչեք եւ մտածեք բանականորեն: Եվ այսքանից հետո միայն վերադարձեք ու վերագտած անդորրը փոխանցեք փոքրիկին:

Խաղաղվելու վերջին տարբերակը որեւէ մեկի օգնությանը դիմելն է: Կարող են լինել վտանգավոր իրավիճակներ երեխայի հետ, որն այդպես էլ չի հանդարտվում ու չի քնում: Եթե զգում եք, որ չեք կարող սթրեսը կառավարել, փորձեք գտնել մեկին, ով կարող է օգնության ձեռք մեկնել, որպեսզի դուք կարողանաք միառժամանակ լքել իրավիճակը:

Ահա, թե ինչ իրավիճակներում կարող եք զգալ, որ դադարի կարիք ունեք.

• դուք չեք կարողանում մտածել բանականորեն եւ պարզ

• դուք անկառավարելիորեն զգացմունքային եք` ծիծաղում եք, լացում

• դուք բարկանում եք երեխայի վրա եւ մոտ եք բռնարարքին

• իրավիճակը ստիպում է ձեզ անհուսալիորեն :

Եթե ձեր կողքին չկա մեկը, ով կարող է ձեզ մի քանի րոպեի հանգիստ տալ, մի վհատվեք: Սթրեսը կառավարելու վերոնշյալ մեխանիզմներն օգտագործեք: Միավորեք ու միայնակ փորձեք այս տարբերակները մինչեւ ձեզ համար լուծում կգտնեք:

Եվ հիշեք, փոքրիկը միշտ արձագանքում է ձեր էմոցիաներին:

Աղբյուրը` parentinghq.com

Գովազդ