Ինչպես ընտրել եւ ուղղորդել դայակին – մաս 1

Խնամք

Որեւէ մեկին երեխայի խնամքը վստահելը կարող է իսկական մարտահրավեր լինել: Որակավորված դայակ գտնելը կպահանջի  ժամանակ ու ջանքեր, բայց այդ դեպքում ձեզ վարձահատույց կլինեն վստահեցմամբ, որ ձեր երեխան ապահով ձեռքերում է:  Դուք կփորձեք գտնել մեկին, ով հասուն է եւ ընկերական, ողջամիտ է ու երեխաների նկատմամբ բարեհաճ ու քնքշալի վերաբերմունք ունի:

Ձեզ ծանոթ ու վստահելի  մարդկանց երաշխավորագրերը ձեզ կկանգնեցնեն ճիշտ` հուսալի ու վստահելի ընտրության առջեւ:  Եթե դուք ծանոթ չեք դայակների «շուկային», ապա խորհրդակցեք հարեւանի, գործընկերոջ հետ, հարցուփորձ արեք ծանոթ միջավայրերում կամ հարցրեք  տեղի մանկաբույժից:  Եթե ձեր փոքրիկը օրվա կամ հետդպրոցական խնամքի ծրագրերում ներգրավված է, ապա տվյալ ծառայության աշխատակազմից որեւէ մեկը, ով ծանոթ է ձեր երեխային, գուցե ցանկանա դայակ աշխատել կամ առաջարկի որեւէ մեկի ծառայությունը:

Դայակների հետ հարցազրույց անելն ու նրանց երաշխավորագրերը ստուգելը ձեզ կօգնեն  նեղացնել ընտրության շրջանակը: Նախապես հարցեր կազմեք: Հարցրեք դայակին նրա աշխատափորձի, որակավորման ու մասնակցած դասընթացների մասին: Հատկացրեք մի օր, երբ դուք տանը կլինեք ու կհրավիրեք դայակին` ծանոթանալու ձեր տան նիստուկացին եւ երեխայի հետ փոխհարաբերություններին:

Շարունակելի

Աղբյուրը`kidshealth.org

Գովազդ