Ինչպես խուսափել մրսածությունից և հարբուխից աշնանը

Խնամք

Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ աշնանը  հարբուխը և մրսածությունը հաճախ են  հանդիպում:  Մյուս կողմից՝ աշնանը նաև հասունանում են մի շարք մրգեր, որոնք էլ կօգնեն փոքրիկի իմունիտետն ամրացնելու գործում:  Այնպես որ աշնանը  հարկավոր է  կուտակել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, իսկ մրսածությունից խուսափելու համար հետևել մի շարք կանոնների:

Կանոն 1

Փոքրիկի իմունիտետն ամրացնող լավագույն միջոցը մայրական կաթն է: Այնպես որ, հնարավորինս

Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ աշնանը  հարբուխը և մրսածությունը հաճախ են  հանդիպում:  Մյուս կողմից՝ աշնանը նաև հասունանում են մի շարք մրգեր, որոնք էլ կօգնեն փոքրիկի իմունիտետն ամրացնելու գործում:  Այնպես որ աշնանը  հարկավոր է  կուտակել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, իսկ մրսածությունից խուսափելու համար հետևել մի շարք կանոնների:

Կանոն 1

Փոքրիկի իմունիտետն ամրացնող լավագույն միջոցը մայրական կաթն է: Այնպես որ, հնարավորինս երկար կերակրումը կրծքի կաթով փոքրիկի իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցն է:

Կանոն 2

Հարկավոր է, որ ինքներդ էլ, տան մյուս անդամներն էլ հետևեն հիգիենայի կանոններին, քանի որ  շփման միջոցով են փոխանցվում ոչ միայն աղիքային ինֆեկցիաները, այլ նաև գրիպ և հարբուխ առաջացնող  վիրուսները:

Կանոն 3

Շատ զբոսնեք: Զբոսնել կարելի է ցանկացած եղանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժեղ քամի է կամ էլ ջերմաստիճանը -10 աստիճան Ցելսիուսից ցածր է:

Հիշեք՝ սակավաշարժությունը և  մաքուր օդի պակասությունը թուլացնում են իմունիտետը:

Կարիք չկա փոքրիկին շատ տաք հագցնել զբոսանքի գնալիս. Երեխաների ջերմափոխանակությունը դեռ կատարյալ չէ,  նրանք արագ գերտաքանում են, երբ վազում են, ապա  քրտնում են: Բայց կան նաև փոքրիկներ, որոնք արագ սառչում են: Ուստի մայրիկը փոքրիկին հագցնելիս պետք է հաշվի առնի նրա օրգանիզմի  առանձնահատկությունները:

Կանոն 4

Փոքրիկի սենյակը հարկավոր է  ամեն օր օդափոխել և օդը խոնավ պահել: Չոր և ոչ թարմ օդը կարող է հիվանդության պատճառ դառնալ, քանի որ նման օդը պարունակում է հիվանդածին ու ալերգածին միկրոբներ:

Բացի այդ, շնչուղիների լորձաթաղանթի  չորության  դեպքում ավելի հավանական է, որ վիրուսածին միկրոբները մնան շնչուղիներում:

Կանոն 5

Փոքրիկը պետք է նաև ճիշտ սնվի ու շատ հեղուկ օգտագործի: Ցանկալի է, որ փոքրիկի սննդացանկից բացառեք ֆաստֆուդը, երշիկեղենը, փոխարենը հարկավոր է, որ փոքրիկը շատ օգտագործի թարմ մրգեր և հատապտուղներ:

Եվս մի քանի կանոն փոքրիկի առողջության պահպանման համար.

  • Հետևեք փոքրիկի օրակարգին. հոգնած երեխայի իմունիտետը ցածր է
  • Կոփեք փոքրիկին, նրա օրակարգում ներառեք ֆիզիկական վարժանքներ (լողավազան, պարեր և այլն)
  • Հետևեք, որ փոքրիկը քթով շնչի, ոչ թե բերանով, քանի որ քթով անցնելիս օդը հասցնում է տաքանալ:
  • Նվազագույնի հասցրեք սթրեսները փոքրիկի կյանքում, քանի որ սթրեսը մանկական հիվանդությունների պատճառներից մեկն է:

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ