1-3 տարեկան. ինչպես ընտրել անվտանգ խաղալիք

Խնամք

Մշտապես ընթերցեք խաղալիքները ներկայացնող ներդիրները` համոզվելու համար, որ այն ձեր ուզած տարիքի համար է:  Միաժամանակ կողմնորոշվեք փոքրիկի բնավորությամբ` հաշվի առնելով նրա խառնվածքը, սովորույթները եւ խանդավառությունը, երբ նոր խաղալիք եք գնում:  Բայց եւ նկատի ունեցեք, որ կարող եք շփոթվել`մտածելով, որ ձեր փոքրիկը հասակակիցների համեմատ ավելի մեծ է երեւում, հետեւաբար նրա համար պետք է գնել մեծի խաղալիք:  Խաղալիքների դեպքում տարիքային սահմանափակումները, որպես կանոն, վերաբերում են դրանց անվտանգությանը, ոչ թե ինտելեկտին:

Ուղեցույց,  որը փոքրիշատե կօգնի ձեզ խաղալիք ընտրելիս

  • Խաղալիքները պետք է լինեն բավականաչափ մեծ՝ 3 սմ երկարությամբ եւ 6 սմ լայնությամբ, որպեսզի կուլ չգնան կամ չընկնեն շնչափողը: Կարող եք գնել հատուկ խողովակ-թեստ, որի միջով անցկացնելով խաղալիքը՝ կհասկանաք՝ այն վտանգավոր է, թե ոչ: Այս թեստի համար կարող եք օգտագործել նաեւ զուգարանի թղթի ստվարաթղթե խողովակը:

  • Խուսափեք փոքր քարերից, մետաղադրամներից եւ գնդիկներից, որոնք մոտ 4.4 սմ են: Դրանք նույնպես կարող են կոկորդը թռչել:
  • Մարտկոցով աշխատող խաղալիքները պետք է այնպես ամրացված լինեն, որ փոքրիկը չկարողանա բացել ու հանել մարտկոցը:  Մարտկոցը պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, որոնք չափազանց վտանգավոր են փոքրիկի առողջության համար:
Գովազդ