Սովորեցնում ենք փոքրիկին լվանալ ձեռքերը. այսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

Խնամք

Այսօր աշխարհը նշում է ձեռքերը լվանալու համաշխարհային օրը: Հարցի կարևորության վրա մարդկության ուշադրությունն են հրավիրում ՄԱԿ-ն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մասնագետները պնդում են, որ հենց չլվացված ձեռքերի միջոցով են  մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում  մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են գրիպը, վիրուսային թոքաբորբը, սնկային հիվանդությունները, աղիքային ինֆեկցիաների, դիֆտերիայի և անգամ հեպատիտի հարուցիչները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով`աշխարհում ամեն օր փորլուծությունից մահանում է շուրջ 5 հազար երեխա: Իսկ

Այսօր աշխարհը նշում է ձեռքերը լվանալու համաշխարհային օրը: Հարցի կարևորության վրա մարդկության ուշադրությունն են հրավիրում ՄԱԿ-ն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մասնագետները պնդում են, որ հենց չլվացված ձեռքերի միջոցով են  մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում  մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են գրիպը, վիրուսային թոքաբորբը, սնկային հիվանդությունները, աղիքային ինֆեկցիաների, դիֆտերիայի և անգամ հեպատիտի հարուցիչները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով`աշխարհում ամեն օր փորլուծությունից մահանում է շուրջ 5 հազար երեխա: Իսկ փորլուծության պատճառը հիմնականում չլվացված ձեռքերն են ու այդ ճանապարհով օրգանիզմ ներթափանցած ինֆեկցիաները:

Այդ իսկ պատճառով, սիրելի ծնողներ, կարևոր է, որ ոչ միայն ինքներդ հետևեք Ձեր փոքրիկի հիգիենային, այլ նաև նրան փոքր հասակից սովորեցնեք մաքրասեր լինել և կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը:

Ինչպես գիտենք, փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են. նրանք հաճույքով կրկնօրինակում են ծնողների գործողությունները: Այնպես որ, թույլ տվեք, որ փոքրիկը երբեմն Ձեզ տեսնի ձեռքերը լվանալուց, ինչպես նաև թողեք, որ նա էլ ինքնուրույն փորձի նույնը կրկնել:

Սովորեցրեք նրան, որ հարկավոր է նախ ձեռքերը թրջել, ապա օճառել (եթե պինդ օճառ է, թող փոքրիկը չմոռանա օգտագործելուց հետո օճառը ևս լվանալ): Բացատրեք փոքրիկին, որ հարկավոր է լավ օճառել թե ձեռքի ափը, թե հակառակ կողմը, ինչպես նաև տրորել մատերի արանքները, որից հետո հարկավոր է ջրով հեռացնել օճառը ձեռքերից:

Կարող եք  փոքրիկին պատկերավոր կերպով բացատրել, որ իր ձեռքերը չլվանալու պարագայում առաջանում են բազմաթիվ մանրէներ, որոնք էլ կարող են հիվանդանալու պատճառ դառնալ: Օրինակ, կարող եք ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո երևացող թանաքով գրիչներից կիրառել, թղթի կամ փոքրիկի ձեռքի վրա մի քանի կետ արեք, որոնք սովորական լույսի ներքո, բնականաբար, չեն երևում: Հետո գցեք ուլտրամանուշակագույն ճառագայթը, և թող փոքրիկը տեսնի, որ իրականում կետերը կան: Այդպես էլ մանրէները`աչքին անտեսանելի են, բայց գոյություն ունեն:

Մաքրասիրությունը  փոքրիկի  առողջ լինելու ու զանազան  հիվանդություններից խուսափելու գրավականն է:

 

Գովազդ