Ինչպես հաղթահարել ատամնաբույժի գնալու վախը – մաս 1

Խնամք

Որպեսզի փոքրիկն ունենա առողջ ատամներ, պետք է նրան պարբերաբար բժշկի մոտ զննության տանել: Բայց դա բարդ գործ է` հաշվի առնելով հանգամանքը, որ թե փոքրերը եւ մեծերը նույնչափ վախենում են բերանի խոռոչի զննությունից: Իսկ եթե բանը հասնում է բուժմանը, գործն էլ ավելի է բարդանում: Եվ այսպես, ինչ է պետք անել, որ փոքրիկը հաղթահարի վախն ատամնաբույժից.

Վաղ ծանոթություն

Առանց որեւէ առիթի փոքրիկին տարեք ատամնաբույժին այցի: Թող նա վաղ տարիքից սովորի այդ տեսարանին: Բացի այդ, վատ չէր լինի, որ ատամները ծկլթելուն պես տանեիք պարբերական զննումի:

Մի պատմեք ավելին

Եթե պատրաստվում եք այցելության, հակիրճ պատմեք փոքրիկին, թե ինչ է սպասվում իրեն` առանց խորանալու դետալների մեջ: Խուսափեք ավելորդ ինֆորմացիայից, որը  կարող է խանգարել կամ բարկացնել փոքրիկին: Խոսեք դրականորեն պրոցեսի մասին`միաժամանակ չստելով եւ փոքրիկին թյուրիմացության մեջ չգցելով, այլապես մի օր, երբ փոքրիկը շտապ ատամնաբույժի կարիք կունենա, դուք կընկալվեք որպես ստախոս:

Բացատրեք ճիշտ բառապաշարով

Երբ  փոքրիկի հետ  քննարկում եք առաջիկա այցը, մի օգտագործեք այնպիսի բառեր, ինչպիսիք են «ցավոտ», «ցավեցնել», «ծակել»` առաջացնելով ավելորդ վախ: Մանրամասները թողեք մանկական ատամնաբույժին. թող նա օգտագործի մասնագիտական բառապաշարը: Փոխարենը օգտագործեք դրական բառապաշար, օրինակ` «մաքուր եւ առողջ ատամներ», «գեղեցիկ ժպիտ»  եւ այլն: Կարող եք փոքրիկին ասել, որ ատամնաբույժի գործն ատամները հաշվելն ու մաքրելն է:

Խաղացեք բժիշկ-բժիշկ

Նախքան ատամնաբույժի տանելը փոքրիկի հետ բժիշկ-բժիշկ խաղացեք: Հագեք սպիտակ խալաթ, վերցրեք ատամի խոզանակը եւ բարձրաձայն հաշվեք փոքրիկի ատամները: Ընթացքում հայելիով դիտեք ատամներն այնպես, ինչպես անում են ատամնաբույժները: Հետո թույլ տվեք` խաղը շարունակի փոքրիկը` այդպիսով քողազերծելով առաջին այցելության գաղտնիությունը:

Գովազդ