Ինչու՞ է փոքրիկի քթից արյուն գալիս

Խնամք

Հաճախ է պատահում, որ փոքրիկները երկար ժամանակ մնում են արեւի տակ, խցանում են քիթը փոշով, որը շնչում են, այնքան կոպիտ են խաղում, որ վնասում են անոթները եւ որ ամենասարսափելին է՝ ինչ-որ բան են մտցնում քիթը:  Այս ամենը վնասում է քթի նուրբ խոռոչները եւ արնահոսության պատճառ դառնում:

Ի՞նչը կարող է քթից արյուն գալու պատճառ դառնալ

Ամենատարածված պատճառը չոր օդն է (ձմռանը ներքին ջեռուցման եւ ամռանը օդորակիչի աշխատանքով առաջացած) եւ քիթը փորելը: Մյուս պատճառներից են ցուրտը, ալերգիան, վնասվածքները, անոթների խնդիրները կամ պարզապես փոքրիկի արկածախնդրությունը, երբ որեւէ բան է մտցնում քիթը:

Ինչու՞է արյուն գալիս

Քիթն ունի բազմաթիվ արյունատար անոթներ, որոնք ապահովում են շնչած օդի ջերմությունն ու խոնավությունը: Այդ անոթները շատ մակերեսային են եւ հեշտորեն վնասնում են:

Կանխարգելիչ քայլեր

  • Փոքրիկի եղունգները միշտ կտրել եւ հետեւել, որ քիթը չփորի
  • Մանր խաղալիքները կամ իրերը հեռացնել տեսադաշտից
  • Տունը ջերմացնող կամ հովացնող սարքեր օգտագործելիս նաեւ օդը խոնավացնող միջոցներ օգտագործել
  • Փոքրիկին համոզել, որ փռշտալիս բերանը բացի
  • Փոքրիկին արեւի տակ չպահել
  • Խուսափել հարվածներից

Աղբյուրը՝ parent.com

Գովազդ