Հարկավո՞ր է, արդյոք, մաքրել լեզուն
Շատ կարևոր է հետևել, որ երեխայի լեզուն չծածկվի սպիտակ շերտով, սակայն եթե արդեն նկատել եք սպիտակ կաթանման շերտ, հարկավոր է շատ զգուշորեն հեռացնել այն ստերիլ բինտի և ատամի խոզանակի միջոցով: Եթե այն չի անցնում, հարկավոր է դիմել բժշկի:
Եթե փոքրիկի ատամները սկսում են դեղնել, դա կարող է ստամոքսա-աղիքային հիվանդության նշան լինել:
0-3 տարեկան փոքրիկների ատամները հարկավոր է մաքրել առանց ֆտորի մածուկներով, որպեսզի հանկարծակի կուլ տալու դեպքում չվնասի առողջությանը:
3-5 տարեկան երեխաները սովորաբար գիտեն, որ ատամի մածուկը կուլ տալ չի կարելի, և նրանց համար կարելի է ընտրել տարիքին համապատասխան մածուկ՝ առանց նատրիումի և գունավորող բաղադրիչների: Ծնողների հետ նույն ատամի մածուկից օգտվել թույլատրելի է միայն 14 տարեկանից:
Ի՞նչ անել, երբ երեխան հրաժարվում է խոզանակել ատամները
Որպեսզի երեխան սիրով և ժամանակին խոզանակի ատամները, հարկավոր է նրան բացատրել դրա անհրաժեշտությունը: Այդ հարցում մեծ դեր կարող են ունենալ ծնողները և ատամնաբույժը: Դա կարելի է անել նաև խաղի միջոցով, օրինակ՝ դնելով ավազե 3 րոպեանոց ժամացույց, կարելի է մրցույթ կազմակերպել, թե ով առաջինը կվերջացնի:
Նյութը՝ ըստ mama.ru կայքի