Անվտանգության կանոնները լողալիս. խորհուրդներ փոքրիկ լողորդներին

Խնամք

Լողալն իսկական հաճույք է  հատկապես ամռան տապին: Բայց  երբ խոսքը վերաբերում է երեխային, պետք է հաշվի առնել ամեն ինչ: Հարկ է հասկանալ՝ լողալուց հետո օգու՞տը շատ կլինի, թե՞ վնասը:

Նախընտրելի է հրաժարվել լողից,  եթե.

  • Ջուրը լճացած է, այն ստացել է կանաչ գույն:

Լողալն իսկական հաճույք է  հատկապես ամռան տապին: Բայց  երբ խոսքը վերաբերում է երեխային, պետք է հաշվի առնել ամեն ինչ: Հարկ է հասկանալ՝ լողալուց հետո օգու՞տը շատ կլինի, թե՞ վնասը:

Նախընտրելի է հրաժարվել լողից,  եթե.

  • Ջուրը լճացած է, այն ստացել է կանաչ գույն: Այսպիսի ջրերը ցիանաբակտերիաների աղբյուր են:  Այդ ջուրը կուլ տալով՝ երեխայի մոտ կարող են առաջանալ մի շարք ստամոքսային խանգարումներ:
  • Պետք է զերծ մնալ այնպիսի ջրերից, որոնք գտնվում են ցանկացած քիմիական գործարանից ոչ հեռու, քան 3 կմ:
  • Անհրաժեշտ է խուսափել այնպիսի լճակներց, որտեղ բադեր են լողում: Այսպիսի ջրերը մաշկային հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ:

Որտե՞ղ լողալ

Երեխաներին ոչ միայն կարելի է, այլեւ խրախուսվում է լողալ համալրված լողափերում, այնպիսի լողավազաններում, որոնք անցնում են պարտադիր սանիտարահիգիենիկ  հսկողություն, լճերում, ջրամբարներում, որոնք  նախատեսված են լողալու համար:

Լողի վտանգները

Երբ մեկնում եք լողափ, որն ամեն օր չէ, որ մաքրում են, հարկավոր է ուշադիր զննել տարածքը: Հնարավոր է գտնվի կոտրված ապակի կամ այլ սուր- ծակող առարկա, որը կվնասի երեխային:

Պետք է զգուշանալ նաև թրթուրներից, որոնք շատ են հատկապես քաղցրահամ ջրերի մոտակայքում:

Արևահարում

Երբ երեխան ունի թուլություն, ջերմություն, սրտխառնոց, հավանաբար նա արևահարվել է: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է զերծ մնալ գերտաքացումից, կրել արևային գլխարկներ, խմել շատ հեղուկ:  Պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ:

Կանոններ, որոնք պարտադիր պետք է հիշել

Նախքան երեխայի լողալը պարտադիր է ստուգել ջրի խորությունը: Ջրի հատակին չպետք է լինեն կոշտ քարեր կամ ժայռաբեկորներ: Ջուրը չպետք է լինի շատ սառը:

Լողալու հակացուցումներ

  • Երեխաներին խորհուրդ չի տրվում լողալ ոչ հարմարեցված վայրերում, եթե չի լրացել 2 տարին:
  • Ունի քրոնիկ հիվանդություններ, ինֆեկցիաներ, միզասեռական օրգանների խանգարումներ:
  • Եթե առկա են վերին շնչուղիների հիվանդություններ, մաշկի հիվանդություններ և սուր շնչառական վիրուսային հիվանդություններ:
Աղբյուրը՝ mama.ru
Գովազդ