Կարելի՞ է արդյոք լողացնել ջրծաղիկով հիվանդ երեխային

Խնամք

Շատ մայրիկներ հակված են այն կարծիքին, որ ջրծաղիկով հիվանդ երեխան չպետք է առնչվի ջրի հետ հիվանդության ամբողջ ընթացքում: Այդպե՞ս է:

Հարցին անդրադարձել է ռուսական  Չայկա կլինիկայի մանկաբույժ  Աննա Սոնկինան:

«Ոչ միայն կարելի է, այլև  հարկավոր է, որ երեխան լողանա ջրծաղիկի ժամանակ»,- կարծում է մասնագետը: Նրա խոսքով` լողանալը  ոչ միայն կհանգստացնի երեխային, այլ նաև կկանխի  աղտոտվածությամբ պայմանավորված վարակների հնարավոր ներթափանցումը  բացված բշտիկների մեջ: Սակայն շատ կարևոր է հիշել, որ ջրծաղիկի ժամանակ չպետք է տրորել մաշկը սպունգով  կամ այլ կերպ: Լողանալու մնացած պարագաները կիրառելի են այս իրավիճակում:

Մարմինը տրորելուց բացի չի կարելի նաև քորել, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ջրծաղիկով հիվանդ երեխաների եղունգները խորը կտրել:

«Եթե կարծում եք, որ երեխան չլողանալով, տանից դուրս չգալով ավելի շուտ կապաքինվի, ապա սխալվում եք: Երեխայի հիվանդությունը վտանգավոր է շրջապատի մարդկանց համար, բայց պետք է հիշել, որ երեխային մաքուր օդ է հարկավոր»,- նշում է մանկաբույժը:

Աղբյուրը` mama.ru

Գովազդ